Օնիկ Գասպարեան. Լսի՛ր, Նիկո՛լ, պարկեշտութեան սահմանները մի անցնիր

Օնիկ Գասպարեան. Լսի՛ր, Նիկո՛լ, պարկեշտութեան սահմանները մի անցնիր


 ԶՈւ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանը  փոխանցել է յայտարարութիւն. 
Յարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի յայտարարութիւնների, ստիպուած եմ արձագանքել. Պատասխանատուութիւնից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնուել եւ պատրաստ եմ պատասխանել իմ ողջ գործունէութեան համար: Համոզուած եմ, որ իշխանափոխութիւնից յետոյ անցկացուելու է օբյեկտիւ քննութիւն եւ իւրաքանչիւր պաշտօնատար անձ ստանալու է իր արժանին: 
Լսի՛ր, Նիկոյ՛լ, պարկեշտութեան սահմանները մի անցնիր: Ես գիտեմ, որ դու էժանագոյն շոուների մեծագոյն վարպետ ես եւ պետութեան կառավարման հարցերում բացարձակ անկարողութիւնը քօղարկում ես հասարակութեանը կերակրելով անհիմն զգացմունքային յայտարարութիւններով:
 Ի դէպ՝  բուկլետ բաժանելը քեզ մօտ շատ լաւ է ստացւում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դէմքիդ մետրոներում): Իսկ Ղազախի գիւղերի հետ կապուած ուզում եմ թարմացնեմ յիշողութիւնդ` քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հաւանական է այն որպէս դիւանագիտական հնարք միտումնաւոր արտացոլուել է յայտարարութեան նախագծում, յետագայում սակարկելու եւ մէզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար: 
Նաեւ նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ յայտարարութեան նախագծից այդ կէտը հանել: Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանի հետ եւ ի պատիւ իրեն ու իր ջանքերի շնորհիւ այդ կէտը հանուեց: 
Ամէն դէպքում, Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանութեան մէջ ինձ դեռ չես մեղադրում…

Share