Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը զօրակցութիւն է յայտնում կոնգրեսի հայանպաստ գործիչներին եւ գնահատում կոնգրեսականներին՝ ըստ հայկական առաջնահերթութիւններին ցուցաբերած աջակցութեան

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը զօրակցութիւն է յայտնում կոնգրեսի հայանպաստ գործիչներին եւ գնահատում կոնգրեսականներին՝ ըստ հայկական առաջնահերթութիւններին ցուցաբերած աջակցութեան

Աւելի քան 70 չափանիշների հիման վրայ կազմուած գնահատման քարտերը ներկայացնում են օրէնսդիրների գործունէութիւնը։ Հայ դատի յանձնախմբի ընտրական նոր հարթակն ուշադրութեան կենտրոնում է պահում Կալիֆորնիայի, Միչիգանի, Նիւ Հեմփշիրի, Տեխասի եւ ԱՄՆ այլ նահանգների կարեւոր ընտրապայքարները։

ՎԱՇԻՆԳՏՈՆ — Ընտրութիւններին մնացած 20 օրուայ պայմաններում Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA) հրապարակել է 2026 թուականի Կոնգրեսի անդամների գնահատման քարտերն ու իր զօրակցութիւնը վայելող թեկնածուների ցանկը։ Գնահատման քարտերով ԱՄՆ իւրաքանչիւր սենատորի եւ Ներկայացուցիչների պալատի անդամի գործունէութիւնը գնահատւում է հայկական շահերին առնչուող օրէնսդրական աւելի քան 70 չափանիշներով։ Յանձնախումբը նաեւ գործարկել է ANCA-ի ընտրական հարթակը, որը ներկայացնում է ամերիկահայ ընտրողների համար առանձնայատուկ նշանակութիւն ունեցող ընտրապայքարները։

Ընտրական հարթակը մէկտեղում է Հայ դատի յանձնախմբի՝ գործունէութեան վրայ հիմնուած գնահատման քարտերը, նրա աջակցութիւնը վայելող թեկնածուներին եւ թիրախային ընտրապայքարները։ Դրանք այն ընտրութիւններն են, որոնց շրջանակում յանձնախումբը համախմբում է ամերիկահայ ընտրողներին՝ պարտութեան մատնելու կոռուպցիոն անցեալ ունեցող կամ ամերիկահայութեան առաջնահերթութիւններին գործուն կերպով հակազդող թեկնածուներին։ Հարթակում ներկայացւում են երկրի տարբեր շրջանների առանցքային ընտրապայքարների վերջին նորութիւնները, Հայ դատի յանձնախմբի 2026 թուականի կոնգրեսական հարցաշարը եւ ընտրական տեղեկութիւններ ստանալու գրանցման հնարաւորութիւնը։

«Իւրաքանչիւր թեկնածուի ուղղուած մեր ուղերձը պարզ է. կանգնէք ամերիկահայութեան կողքին, եւ մենք կը կանգնենք ձեր կողքին։ Աջակցէք Ալիեւին ու Էրդողանին, եւ ընտրատեղամասերում պատասխանատուութեան կ՚ենթարկուէք»,– յայտարարել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։

«Մենք առաջնահերթութիւն ենք տալիս կարեւոր ընտրապայքարներին, այդ թւում՝ Հենրի Կուէյարին պաշտօնից հեռացնելու մեր արշաւին։ Նա կոռումպացուած կոնգրեսական է, որին մեղադրանք է առաջադրուել ադրբեջանական կաշառքներ ստանալու եւ ամերիկահայութեան շահերի դէմ աշխատելու համար։ Նախագահական ներում ստանալուց յետոյ այժմ նա կրկին խնդրում է ընտրողներին իրեն ուղարկել Վաշինգտոն։ Նիւ Հեմփշիրից մինչեւ Միչիգան, Հարաւային Տեխասից մինչեւ Կալիֆորնիա, ամերիկահայ ընտրողները նոյեմբերին իրենց մասնակցութիւնը կ՚ունենան լարուած ընտրապայքարների արդիւնքների որոշման գործում, եւ մենք մտադիր ենք ապահովել, որ նրանց իւրաքանչիւր ձայնը նշանակութիւն ունենայ»։

Այս ընտրական շրջափուլում Հայ դատի յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի 63 թեկնածուների։ Իւրաքանչիւր աջակցութիւն հիմնաւորուած է գործունէութեան մանրամասն գնահատման քարտով։ Մի շարք ընտրապայքարներում յանձնախումբը համախմբում է ամերիկահայ ընտրողներին այն վայրերում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան համար հետեւանքները յատկապէս կարեւոր են։

Թափանցիկութեան պահանջ Նիւ Հեմփշիրում

Երկրի ամենալարուած սենատական ընտրապայքարներից մէկում Հայ դատի յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Փափասին (դեմոկրատ, Նիւ Հեմփշիր)։

Փափասը յանձնախմբից ստացել է «A» գնահատական՝ «Ազատութեան աջակցութեան մասին» օրէնքի 907-րդ յօդուածի կիրառմանն իր հետեւողական աջակցութեան համար։ Այդ դրոյթը սահմանափակում է ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ադրբեջանին։ Նա նաեւ աջակցել է բռնի տեղահանուած արցախահայերին մարդասիրական օգնութեան տրամադրմանը, ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ապահովմանը եւ ԱՄՆ-Հայաստան գործընկերութեան ամրապնդմանը։

Նրա մրցակիցը՝ նախկին սենատոր Ջոն Է. Սունունուն, բախւում է իր ընտանիքի եւ Anglo Asian Mining ընկերութեան միջեւ ֆինանսական կապերի վերաբերեալ անպատասխան հարցերի։ Ընկերութիւնը հանքեր է շահագործում Արցախի այն տարածքներում, որտեղից հայերը բռնի տեղահանուել են, այդ թւում՝ Մարտակերտի շրջանի Կաշէնի պղնձահանքում։

Մայիսին ներկայացրած ֆինանսական յայտարարագրում Սունունուն նշել է, որ բաժնեմաս ունի Sununu Holdings LLC-ում, որը Anglo Asian Mining-ի երկրորդ խոշորագոյն բաժնետէրն է, ինչպէս նաեւ մինչեւ 5 միլիոն դոլար արժողութեամբ բաժնետոմսեր՝ նոյն հանքարդիւնաբերական ընկերութիւնում։

ANCA-ի համազգային հասարակական գործունէութեան տնօրէն Գեւ Իսկաջեանը եւ ծրագրերի տնօրէն Մայքլ Թաթեւոսեանը NH Journal-ում գրել են, որ Նիւ Հեմփշիրի ընտրողներն արժանի են պատասխաններ ստանալու մի ընկերութեան մասին, որի տնտեսական յաջողութիւնները «աճել են Ադրբեջանի կողմից հայկական հողերի նուաճմանը զուգընթաց»։

Միչիգանում հայանպաստ սենատական տեղի պահպանումը

Աւելի քան մէկ տասնամեակ Միչիգանի ամերիկահայ համայնքը Սենատում ունեցել է իր շահերի հետեւողական պաշտպան՝ սենատոր Գերի Փիթըրզին (դեմոկրատ, Միչիգան)։

Փիթըրզը հեղինակել է «Հայաստանի պաշտպանութեան մասին» օրինագիծը (S.3000), գլխաւորել է 907-րդ յօդուածի կիրառմանն ուղղուած երկպալատ նախաձեռնութիւնը եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում այցելել Լաչինի միջանցք։ Նա հեռանում է պաշտօնից։

Հայ դատի յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել թափուր տեղի համար Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու դոկտոր Աբդուլ Էլ-Սայէդին, որը խոստացել է կանգնել Միչիգանի ամերիկահայութեան կողքին։

«Շարունակուող վայրագութիւնների պայմաններում Ադրբեջանին ռազմական օգնութեան համար Թրամփի վարչակազմի տուած անսահմանափակ աջակցութիւնը միջազգային իրաւունքի բացայայտ խախտում է»,– ասել է Էլ-Սայէդը։

Հենրի Կուէյարի պատասխանատուութեան հարցը Հարաւային Տեխասում

Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուէյարը (դեմոկրատ, Տեխասի 28-րդ ընտրատարածք), որը ստացել է «F» գնահատական, գլխաւորում է Հայ դատի յանձնախմբի թիրախային թեկնածուների ցանկը։

2024 թուականի մայիսին հրապարակուած դաշնային մեղադրական եզրակացութեամբ Կուէյարը մեղադրուել է առնուազն 598,000 դոլարի կաշառք ստանալու մէջ՝ Ադրբեջանի կառավարութեան ամբողջական սեփականութիւնն ու վերահսկողութիւնը հանդիսացող նաւթային ընկերութիւնից եւ մեքսիկական բանկից։

Ըստ մեղադրական եզրակացութեան՝ Կուէյարը «խոստացել էր ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վրայ՝ յօգուտ Ադրբեջանի», այդ թւում՝ Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտութեանը վերաբերող օրէնսդրութեան հարցերում։

Նախագահ Թրամփը 2025 թուականի դեկտեմբերին ներում շնորհեց Կուէյարին եւ նրա կնոջը՝ մինչեւ գործի դատաքննութիւնը։

Հայ դատի յանձնախումբը դատապարտել է ներումը եւ շարունակում է պահանջել Կուէյարի հեռացումը Կոնգրեսից՝ anca.org/expel հարթակի միջոցով։ Յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել նրա մրցակցին՝ դատաւոր Տանօ Տիխերինային (հանրապետական, Տեխասի 28-րդ ընտրատարածք)։

Կալիֆորնիայում երկու կուսակցութիւնների հայանպաստ գործիչների աջակցութիւնը

Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը տարածւում է երկու հիմնական կուսակցութիւնների վրայ։

Կալիֆորնիայի Կենտրոնական հովտում Ներկայացուցիչների պալատի անդամ Դէյւիդ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիայի 22-րդ ընտրատարածք), որը ստացել է «A+» գնահատական, մասնակցում է մրցակցային ընտրապայքարի։

Վալադաոն Կոնգրեսի Հայկական հարցերի յանձնախմբի ղեկավարներից է։ Նա համահեղինակել է Հայոց ցեղասպանութեան կրթութեան մասին օրինագիծը եւ 87 կոնգրեսականների ստորագրութեամբ նամակը, որով պահանջւում է ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ։

Կալիֆորնիայի կոնգրեսական ընտրատարածքների նոր քարտէզը նաեւ 40-րդ ընտրատարածքում ստեղծել է երկու գործող կոնգրեսականների միջեւ մրցակցութիւն։

Հայ դատի յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել Եանգ Քիմին (հանրապետական, Կալիֆորնիայի 40-րդ ընտրատարածք), որը ստացել է «A-» գնահատական՝ նրա մրցակից, նոյնպէս հանրապետական Քեն Քալվերթի փոխարէն, որի գնահատականը «B-» է։

Կոնգրեսի բոլոր անդամների գնահատումը

ANCA-ի 2026 թուականի գնահատման քարտերով իւրաքանչիւր օրէնսդիր գնահատւում է աւելի քան 70 չափանիշների հիման վրայ։

Դրանք հիմնականում վերաբերում են Ադրբեջանի պատասխանատուութեանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ցեղասպանական էթնիկ զտման համար, Բաքւում պահուող հայ պատանդների ազատ արձակմանը, Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան պաշտպանութեանը, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան ամերիկեան ճանաչման ամրապնդմանը՝ այդ յանցագործութեան մասին համազգային կրթութեան միջոցով։

Գնահատման քարտերում հաշուի է առնւում երեք առանցքային օրինագծերի համահեղինակութիւնը՝ «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը (H.R.5369), «Հայաստանի անվտանգութեան գործընկերութեան մասին» օրինագիծը (H.R.6840) եւ «Հայոց ցեղասպանութեան կրթութեան մասին» օրինագիծը (H.R.2585)։

Դրանք նաեւ արձանագրում են Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող կոնգրեսական նամակներին ցուցաբերուած զօրակցութիւնը, այդ թւում՝

— Փիթըրզ-Շիֆ-Բիլիրաքիս-Փալոն երկկուսակցական եւ երկպալատ նամակը, որը ստորագրել են Կոնգրեսի 101 անդամներ՝ 26 սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ՝ կոչ անելով արտաքին գործերի նախարար Մարկօ Ռուբիոյին դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ադրբեջանին։

— Լոլեր-Փալոն-Բիլիրաքիս-Ամօ նամակը՝ 907-րդ յօդուածի լիարժէք կիրառման պահանջով։

— Թայթըս-Սմիթ նամակը՝ ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ «Գլոբալ Մագնիտսկի» պատժամիջոցների կիրառման կոչով։

— Մարքի-Ուայթհաուս նամակը, որը ստորագրել են 27 սենատորներ՝ պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին։

— Կոնգրեսի Հայկական հարցերի յանձնախմբի նամակները՝ հայ պատանդների ազատ արձակման եւ արցախահայութեան անվտանգ վերադարձի վերաբերեալ։

Գնահատականները հաշուի են առնում նաեւ մի շարք այլ գործօններ՝ Կոնգրեսի Հայկական հարցերի յանձնախմբին անդամակցութիւնը, Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրը՝ ապրիլի 24-ին արուած յայտարարութիւնները, Կապիտոլիումում Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման եւ ANCA-ի սեպտեմբերեան՝ Արցախի ցեղասպանութեան յիշատակման միջոցառումներին մասնակցութիւնը, ամերիկահայ ընտրողների հետ շփումները, ինչպէս նաեւ հրապարակային յայտարարութիւնները՝ ներառեալ սոցիալական ցանցերում։

Իւրաքանչիւր գնահատման քարտ ներկայացնում է օրէնսդիրի 2026 թուականի գնահատականը՝ նախորդ ընտրական շրջափուլերի գնահատականների հետ միասին, ինչպէս նաեւ օրէնսդրական նախաձեռնութիւնների, նամակների եւ միջոցառումների վերաբերեալ մանրամասն արձանագրութիւնները։

Այն ներառում է նաեւ սոցիալական ցանցերում հայանպաստ յայտարարութիւնների բաժին եւ կոնգրեսականի կենսագրական տուեալների յղում՝ նրա գրասենեակի հետ կապ հաստատելու տեղեկութիւններով։

ANCA-ի գնահատման քարտերը պատրաստւում են երկրի տարբեր շրջանների Հայ դատի յանձնախմբերի եւ տեղական կառոյցների հետ սերտ խորհրդակցութեամբ։

Ամերիկահայ ընտրողները կարող են ծանօթանալ իրենց օրէնսդիրների գնահատման քարտերին՝ anca.org/report-card կայքում։

ANCA-ի աջակցութիւնը վայելող թեկնածուների ամբողջական ցանկը հասանելի է anca.org/electionhub/endorsements.html հասցէով։

Կարեւոր ընտրապայքարների վերջին նորութիւններին հետեւելու եւ ընտրական տեղեկութիւններ ստանալու համար կարելի է այցելել anca.org/electionhub։

Ընտրողների գրանցման համար՝ anca.org/register-to-vote։

Ստորեւ ներկայացուած են երկու ցանկեր.

Առաջինը՝ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընտրութիւններում ANCA-ի աջակցութիւնը վայելող թեկնածուները՝ ներառեալ գործող օրէնսդիրներն ու նոր թեկնածուները, դասակարգուած ըստ նահանգների եւ այն ընտրատարածքների, որտեղ նրանք առաջադրուել են 2026 թուականին։

Երկրորդը՝ ANCA-ի կողմից 119-րդ Կոնգրեսի (2025–2026 թթ.) անդամներին տրուած գնահատականները՝ դասակարգուած ըստ նահանգների։ Կոնգրեսականները ներկայացուած են իրենց ներկայիս ընտրատարածքներով, իսկ թափուր տեղերը նշուած են առանձին։

ANCA 2026 CONGRESSIONAL ENDORSEMENTS

U.S. SENATE

Sen. Chris Coons (D-DE)

Sen. Edward Markey (D-MA)

Candidate Abdul El-Sayed (D-MI)

Candidate Rep. Chris Pappas (D-NH)

Sen. Cory Booker (D-NJ)

Sen. Jack Reed (D-RI)

U.S. HOUSE OF REPRESENTATIVES

California

Rep. Tom McClintock (R-CA-05)

Rep. Lateefah Simon (D-CA-12)

Rep. Kevin Mullin (D-CA-15)

Rep. Zoe Lofgren (D-CA-18)

Rep. Vince Fong (R-CA-20)

Rep. Jim Costa (D-CA-21)

Rep. David Valadao (R-CA-22)

Rep. George Whitesides (D-CA-27)

Rep. Judy Chu (D-CA-28)

Rep. Luz Rivas (D-CA-29)

Rep. Laura Friedman (D-CA-30)

Rep. Gil Cisneros (D-CA-31)

Rep. Brad Sherman (D-CA-32)

Rep. Jimmy Gomez (D-CA-34)

Rep. Ted Lieu (D-CA-36)

Rep. Sydney Kamlager-Dove (D-CA-37)

Candidate Hilda Solis (D-CA-38)

Rep. Young Kim (R-CA-40)

Rep. Linda Sanchez (D-CA-41)

Rep. Dave Min (D-CA-47)

Rep. Mike Levin (D-CA-49)

Delaware

Rep. Sarah McBride (D-DE-AL)

Florida

Rep. Gus Bilirakis (R-FL-12)

Illinois

Rep. Delia Ramirez (D-IL-03)

Rep. Mike Quigley (D-IL-05)

Rep. Brad Schneider (D-IL-10)

Rep. Nikki Budzinski (D-IL-13)

Maine

Rep. Chellie Pingree (D-ME-01)

Massachusetts

Rep. James McGovern (D-MA-02)

Rep. Lori Trahan (D-MA-03)

Rep. Jake Auchincloss (D-MA-04)

Rep. Katherine Clark (D-MA-05)

Rep. Stephen Lynch (D-MA-08)

Michigan

Rep. Rashida Tlaib (D-MI-12)

Missouri

Rep. Wesley Bell (D-MO-01)

Nevada

Rep. Dina Titus (D-NV-01)

Rep. Susie Lee (D-NV-03)

Rep. Steven Horsford (D-NV-04)

New Jersey

Rep. Donald Norcross (D-NJ-01)

Rep. Christopher Smith (R-NJ-04)

Rep. Josh Gottheimer (D-NJ-05)

Rep. Frank Pallone (D-NJ-06)

Rep. Rob Menendez (D-NJ-08)

New York

Rep. Grace Meng (D-NY-06)

Rep. Nicole Malliotakis (R-NY-11)

Rep. George Latimer (D-NY-16)

Rep. Mike Lawler (R-NY-17)

Rep. Paul Tonko (D-NY-20)

Ohio

Rep. David Taylor (R-OH-02)

Rep. Warren Davidson (R-OH-08)

Rep. Mike Carey (R-OH-15)

Pennsylvania

Rep. Brian Fitzpatrick (R-PA-01)

Rhode Island

Rep. Gabe Amo (D-RI-01)

Rep. Seth Magaziner (D-RI-02)

Texas

Rep. Joaquín Castro (D-TX-20)

Candidate Judge Tano Tijerina (R-TX-28)

Virginia

Rep. Don Beyer (D-VA-08)

ANCA CONGRESSIONAL GRADES, 119TH CONGRESS (2025-2026)

 * ANCA-endorsed in 2026

Alabama

Sen. Katie Britt (R-AL) – C

Sen. Tommy Tuberville (R-AL) – C

Rep. Barry Moore (R-AL-01) – B-

Rep. Shomari Figures (D-AL-02) – C

Rep. Michael Rogers (R-AL-03) – C+

Rep. Robert Aderholt (R-AL-04) – F

Rep. Dale Strong (R-AL-05) – C

Rep. Gary Palmer (R-AL-06) – D

Rep. Terri Sewell (D-AL-07) – C

Alaska

Sen. Lisa Murkowski (R-AK) – C+

Sen. Dan Sullivan (R-AK) – D+

Rep. Nick Begich (R-AK-AL) – C+

Arizona

Sen. Ruben Gallego (D-AZ) – A

Sen. Mark Kelly (D-AZ) – C+

Rep. David Schweikert (R-AZ-01) – C+

Rep. Eli Crane (R-AZ-02) – C

Rep. Yassamin Ansari (D-AZ-03) – C+

Rep. Greg Stanton (D-AZ-04) – B

Rep. Andy Biggs (R-AZ-05) – C+

Rep. Juan Ciscomani (R-AZ-06) – C

Rep. Adelita Grijalva (D-AZ-07) – C

Rep. Abe Hamadeh (R-AZ-08) – F

Rep. Paul Gosar (R-AZ-09) – C

Arkansas

Sen. John Boozman (R-AR) – C

Sen. Tom Cotton (R-AR) – C

Rep. Rick Crawford (R-AR-01) – C

Rep. French Hill (R-AR-02) – D+

Rep. Steve Womack (R-AR-03) – D+

Rep. Bruce Westerman (R-AR-04) – C

California

Sen. Alex Padilla (D-CA) – A

Sen. Adam Schiff (D-CA) – A+

Rep. James Gallagher (R-CA-01) – C+

Rep. Jared Huffman (D-CA-02) – B-

Rep. Kevin Kiley (I-CA-03) – C+

Rep. Mike Thompson (D-CA-04) – B-

Rep. Tom McClintock (R-CA-05) – B+*

Rep. Ami Bera (D-CA-06) – B-

Rep. Doris Matsui (D-CA-07) – C+

Rep. John Garamendi (D-CA-08) – B-

Rep. Josh Harder (D-CA-09) – B

Rep. Mark DeSaulnier (D-CA-10) – C+

Rep. Nancy Pelosi (D-CA-11) – A

Rep. Lateefah Simon (D-CA-12) – A*

Rep. Adam Gray (D-CA-13) – C

Vacant (CA-14)

Rep. Kevin Mullin (D-CA-15) – A*

Rep. Sam Liccardo (D-CA-16) – B-

Rep. Ro Khanna (D-CA-17) – B

Rep. Zoe Lofgren (D-CA-18) – A-*

Rep. Jimmy Panetta (D-CA-19) – B-

Rep. Vince Fong (R-CA-20) – A-*

Rep. Jim Costa (D-CA-21) – A+*

Rep. David Valadao (R-CA-22) – A+*

Rep. Jay Obernolte (R-CA-23) – C+

Rep. Salud Carbajal (D-CA-24) – B-

Rep. Raul Ruiz (D-CA-25) – B

Rep. Julia Brownley (D-CA-26) – B

Rep. George Whitesides (D-CA-27) – B+*

Rep. Judy Chu (D-CA-28) – A+*

Rep. Luz Rivas (D-CA-29) – A*

Rep. Laura Friedman (D-CA-30) – A+*

Rep. Gil Cisneros (D-CA-31) – A-*

Rep. Brad Sherman (D-CA-32) – A+*

Rep. Pete Aguilar (D-CA-33) – C

Rep. Jimmy Gomez (D-CA-34) – B+*

Rep. Norma Torres (D-CA-35) – C+

Rep. Ted Lieu (D-CA-36) – A*

Rep. Sydney Kamlager-Dove (D-CA-37) – B+*

Rep. Linda Sanchez (D-CA-38) – B+*

Rep. Mark Takano (D-CA-39) – C+

Rep. Young Kim (R-CA-40) – A-*

Rep. Ken Calvert (R-CA-41) – B-

Rep. Robert Garcia (D-CA-42) – B

Rep. Maxine Waters (D-CA-43) – C

Rep. Nanette Diaz Barragan (D-CA-44) – B

Rep. Derek Tran (D-CA-45) – C+

Rep. Lou Correa (D-CA-46) – C+

Rep. Dave Min (D-CA-47) – A*

Rep. Darrell Issa (R-CA-48) – D-

Rep. Mike Levin (D-CA-49) – A*

Rep. Scott Peters (D-CA-50) – B

Rep. Sara Jacobs (D-CA-51) – C+

Rep. Juan Vargas (D-CA-52) – C

Colorado

Sen. Michael Bennet (D-CO) – A

Sen. John Hickenlooper (D-CO) – C+

Rep. Diana DeGette (D-CO-01) – C

Rep. Joe Neguse (D-CO-02) – C+

Rep. Jeff Hurd (R-CO-03) – C

Rep. Lauren Boebert (R-CO-04) – C

Rep. Jeff Crank (R-CO-05) – C

Rep. Jason Crow (D-CO-06) – B

Rep. Brittany Pettersen (D-CO-07) – C

Rep. Gabe Evans (R-CO-08) – C

Connecticut

Sen. Richard Blumenthal (D-CT) – A

Sen. Christopher Murphy (D-CT) – C+

Rep. John Larson (D-CT-01) – B-

Rep. Joe Courtney (D-CT-02) – C

Rep. Rosa DeLauro (D-CT-03) – B-

Rep. Jim Himes (D-CT-04) – C

Rep. Jahana Hayes (D-CT-05) – C+

Delaware

Sen. Lisa Blunt Rochester (D-DE) – A-

Sen. Chris Coons (D-DE) – A-*

Rep. Sarah McBride (D-DE-AL) – B+*

Florida

Sen. Ashley Moody (R-FL) – C+

Sen. Rick Scott (R-FL) – B

Rep. Jimmy Patronis (R-FL-01) – C

Rep. Neal Dunn (R-FL-02) – C

Rep. Kat Cammack (R-FL-03) – C

Rep. Aaron Bean (R-FL-04) – C

Rep. John Rutherford (R-FL-05) – C

Rep. Randy Fine (R-FL-06) – F

Rep. Cory Mills (R-FL-07) – C

Rep. Mike Haridopolos (R-FL-08) – C

Rep. Darren Soto (D-FL-09) – B-

Rep. Maxwell Frost (D-FL-10) – C

Rep. Daniel Webster (R-FL-11) – C

Rep. Gus Bilirakis (R-FL-12) – A+*

Rep. Anna Paulina Luna (R-FL-13) – F

Rep. Kathy Castor (D-FL-14) – C

Rep. Laurel Lee (R-FL-15) – C

Rep. Vernon Buchanan (R-FL-16) – C+

Rep. Greg Steube (R-FL-17) – C

Rep. Scott Franklin (R-FL-18) – C

Rep. Byron Donalds (R-FL-19) – C-

Vacant (FL-20)

Rep. Brian Mast (R-FL-21) – C-

Rep. Lois Frankel (D-FL-22) – B-

Rep. Jared Moskowitz (D-FL-23) – B-

Rep. Frederica Wilson (D-FL-24) – D+

Rep. Debbie Wasserman Schultz (D-FL-25) – C+

Rep. Mario Diaz-Balart (R-FL-26) – C

Rep. Maria Elvira Salazar (R-FL-27) – C+

Rep. Carlos Gimenez (R-FL-28) – B-

Georgia

Sen. Jon Ossoff (D-GA) – C+

Sen. Raphael Warnock (D-GA) – A

Rep. Buddy Carter (R-GA-01) – C-

Rep. Sanford Bishop (D-GA-02) – C+

Rep. Brian Jack (R-GA-03) – C

Rep. Hank Johnson (D-GA-04) – B-

Rep. Nikema Williams (D-GA-05) – B-

Rep. Lucy McBath (D-GA-06) – C

Rep. Rich McCormick (R-GA-07) – C

Rep. Austin Scott (R-GA-08) – D+

Rep. Andrew Clyde (R-GA-09) – C

Rep. Mike Collins (R-GA-10) – C

Rep. Barry Loudermilk (R-GA-11) – C

Rep. Rick Allen (R-GA-12) – C

Vacant (GA-13)

Rep. Clay Fuller (R-GA-14) – C

Hawaii

Sen. Mazie Hirono (D-HI) – C

Sen. Brian Schatz (D-HI) – B-

Rep. Ed Case (D-HI-01) – C

Rep. Jill Tokuda (D-HI-02) – C

Idaho

Sen. Mike Crapo (R-ID) – C+

Sen. Jim Risch (R-ID) – D

Rep. Russ Fulcher (R-ID-01) – C+

Rep. Mike Simpson (R-ID-02) – C

Illinois

Sen. Tammy Duckworth (D-IL) – A

Sen. Richard Durbin (D-IL) – A-

Rep. Jonathan Jackson (D-IL-01) – B-

Rep. Robin Kelly (D-IL-02) – C+

Rep. Delia Ramirez (D-IL-03) – A*

Rep. Jesus Garcia (D-IL-04) – B-

Rep. Mike Quigley (D-IL-05) – A*

Rep. Sean Casten (D-IL-06) – B

Rep. Danny Davis (D-IL-07) – B-

Rep. Raja Krishnamoorthi (D-IL-08) – B+

Rep. Janice Schakowsky (D-IL-09) – A

Rep. Brad Schneider (D-IL-10) – A*

Rep. Bill Foster (D-IL-11) – B

Rep. Mike Bost (R-IL-12) – C+

Rep. Nikki Budzinski (D-IL-13) – A-*

Rep. Lauren Underwood (D-IL-14) – C

Rep. Mary Miller (R-IL-15) – C

Rep. Darin LaHood (R-IL-16) – C+

Rep. Eric Sorensen (D-IL-17) – B-

Indiana

Sen. Jim Banks (R-IN) – C+

Sen. Todd Young (R-IN) – C+

Rep. Frank Mrvan (D-IN-01) – C

Rep. Rudy Yakym (R-IN-02) – C

Rep. Marlin Stutzman (R-IN-03) – C-

Rep. Jim Baird (R-IN-04) – C

Rep. Victoria Spartz (R-IN-05) – C+

Rep. Jefferson Shreve (R-IN-06) – D

Rep. Andre Carson (D-IN-07) – B

Rep. Mark Messmer (R-IN-08) – C

Rep. Erin Houchin (R-IN-09) – C+

Iowa

Sen. Joni Ernst (R-IA) – C

Sen. Charles Grassley (R-IA) – C

Rep. Mariannette Miller-Meeks (R-IA-01) – B

Rep. Ashley Hinson (R-IA-02) – C

Rep. Zach Nunn (R-IA-03) – C

Rep. Randy Feenstra (R-IA-04) – C

Kansas

Sen. Roger Marshall (R-KS) – C

Sen. Jerry Moran (R-KS) – C

Rep. Tracey Mann (R-KS-01) – C

Rep. Derek Schmidt (R-KS-02) – C

Rep. Sharice Davids (D-KS-03) – C

Rep. Ron Estes (R-KS-04) – C

Kentucky

Sen. Mitch McConnell (R-KY) – C

Sen. Rand Paul (R-KY) – D

Rep. James Comer (R-KY-01) – D+

Rep. Brett Guthrie (R-KY-02) – D+

Rep. Morgan McGarvey (D-KY-03) – C

Rep. Thomas Massie (R-KY-04) – C

Rep. Hal Rogers (R-KY-05) – C

Rep. Andy Barr (R-KY-06) – C+

Louisiana

Sen. Bill Cassidy (R-LA) – A-

Sen. John Kennedy (R-LA) – C+

Rep. Steve Scalise (R-LA-01) – C

Rep. Troy Carter (D-LA-02) – C

Rep. Clay Higgins (R-LA-03) – C

Rep. Mike Johnson (R-LA-04) – C

Rep. Julia Letlow (R-LA-05) – C

Rep. Cleo Fields (D-LA-06) – C

Maine

Sen. Susan Collins (R-ME) – C-

Sen. Angus King (I-ME) – A

Rep. Chellie Pingree (D-ME-01) – A*

Rep. Jared Golden (D-ME-02) – C

Maryland

Sen. Angela Alsobrooks (D-MD) – A

Sen. Chris Van Hollen (D-MD) – A

Rep. Andy Harris (R-MD-01) – D+

Rep. Johnny Olszewski (D-MD-02) – C+

Rep. Sarah Kelly Elfreth (D-MD-03) – C+

Rep. Glenn Ivey (D-MD-04) – C

Rep. Steny Hoyer (D-MD-05) – C+

Rep. April McClain-Delaney (D-MD-06) – C

Rep. Kweisi Mfume (D-MD-07) – C+

Rep. Jamie Raskin (D-MD-08) – B

Massachusetts

Sen. Edward Markey (D-MA) – A+*

Sen. Elizabeth Warren (D-MA) – A

Rep. Richard Neal (D-MA-01) – B-

Rep. James McGovern (D-MA-02) – B+*

Rep. Lori Trahan (D-MA-03) – A-*

Rep. Jake Auchincloss (D-MA-04) – A*

Rep. Katherine Clark (D-MA-05) – B+*

Rep. Seth Moulton (D-MA-06) – C+

Rep. Ayanna Pressley (D-MA-07) – C+

Rep. Stephen Lynch (D-MA-08) – B+*

Rep. William Keating (D-MA-09) – B

Michigan

Sen. Gary Peters (D-MI) – A+

Sen. Elissa Slotkin (D-MI) – A

Rep. Jack Bergman (R-MI-01) – D-

Rep. John Moolenaar (R-MI-02) – C+

Rep. Hillary Scholten (D-MI-03) – C+

Rep. Bill Huizenga (R-MI-04) – C+

Rep. Tim Walberg (R-MI-05) – C+

Rep. Debbie Dingell (D-MI-06) – B-

Rep. Tom Barrett (R-MI-07) – C+

Rep. Kristen McDonald Rivet (D-MI-08) – C+

Rep. Lisa McClain (R-MI-09) – C+

Rep. John James (R-MI-10) – C

Rep. Haley Stevens (D-MI-11) – B

Rep. Rashida Tlaib (D-MI-12) – A-*

Rep. Shri Thanedar (D-MI-13) – B-

Minnesota

Sen. Amy Klobuchar (D-MN) – C

Sen. Tina Smith (D-MN) – C

Rep. Brad Finstad (R-MN-01) – C

Rep. Angie Craig (D-MN-02) – C

Rep. Kelly Morrison (D-MN-03) – C

Rep. Betty McCollum (D-MN-04) – B

Rep. Ilhan Omar (D-MN-05) – B

Rep. Tom Emmer (R-MN-06) – D+

Rep. Michelle Fischbach (R-MN-07) – C

Rep. Pete Stauber (R-MN-08) – C

Mississippi

Sen. Cindy Hyde-Smith (R-MS) – C

Sen. Roger Wicker (R-MS) – B

Rep. Trent Kelly (R-MS-01) – C

Rep. Bennie Thompson (D-MS-02) – D+

Rep. Michael Guest (R-MS-03) – C

Rep. Mike Ezell (R-MS-04) – C

Missouri

Sen. Josh Hawley (R-MO) – C+

Sen. Eric Schmitt (R-MO) – C+

Rep. Wesley Bell (D-MO-01) – B+*

Rep. Ann Wagner (R-MO-02) – C+

Rep. Bob Onder (R-MO-03) – C

Rep. Mark Alford (R-MO-04) – C

Rep. Emanuel Cleaver (D-MO-05) – C+

Rep. Sam Graves (R-MO-06) – C+

Rep. Eric Burlison (R-MO-07) – C

Rep. Jason Smith (R-MO-08) – D

Montana

Sen. Steve Daines (R-MT) – F

Sen. Tim Sheehy (R-MT) – C

Rep. Ryan Zinke (R-MT-01) – D-

Rep. Troy Downing (R-MT-02) – C

Nebraska

Sen. Deb Fischer (R-NE) – C

Sen. Pete Ricketts (R-NE) – C+

Rep. Mike Flood (R-NE-01) – C

Rep. Donald Bacon (R-NE-02) – D

Rep. Adrian Smith (R-NE-03) – C

Nevada

Sen. Catherine Cortez-Masto (D-NV) – A

Sen. Jacky Rosen (D-NV) – A

Rep. Dina Titus (D-NV-01) – A+*

Rep. Mark Amodei (R-NV-02) – D+

Rep. Susie Lee (D-NV-03) – A-*

Rep. Steven Horsford (D-NV-04) – A-*

New Hampshire

Sen. Maggie Hassan (D-NH) – C+

Sen. Jeanne Shaheen (D-NH) – C-

Rep. Chris Pappas (D-NH-01) – A*

Rep. Maggie Goodlander (D-NH-02) – B

New Jersey

Sen. Cory Booker (D-NJ) – A*

Sen. Andy Kim (D-NJ) – A

Rep. Donald Norcross (D-NJ-01) – B+*

Rep. Jeff Van Drew (R-NJ-02) – C

Rep. Herb Conaway (D-NJ-03) – B

Rep. Christopher Smith (R-NJ-04) – A*

Rep. Josh Gottheimer (D-NJ-05) – A*

Rep. Frank Pallone (D-NJ-06) – A+*

Rep. Tom Kean (R-NJ-07) – B

Rep. Rob Menendez (D-NJ-08) – A-*

Rep. Nellie Pou (D-NJ-09) – C+

Rep. LaMonica McIver (D-NJ-10) – B-

Rep. Analilia Mejia (D-NJ-11) – B-

Rep. Bonnie Watson Coleman (D-NJ-12) – B-

New Mexico

Sen. Martin Heinrich (D-NM) – A-

Sen. Ben Lujan (D-NM) – C

Rep. Melanie Stansbury (D-NM-01) – C

Rep. Gabe Vasquez (D-NM-02) – C

Rep. Teresa Leger Fernandez (D-NM-03) – C

New York

Sen. Kirsten Gillibrand (D-NY) – C+

Sen. Charles Schumer (D-NY) – A

Rep. Nick LaLota (R-NY-01) – B-

Rep. Andrew Garbarino (R-NY-02) – C

Rep. Tom Suozzi (D-NY-03) – B+

Rep. Laura Gillen (D-NY-04) – B-

Rep. Gregory Meeks (D-NY-05) – B-

Rep. Grace Meng (D-NY-06) – A*

Rep. Nydia Velazquez (D-NY-07) – B-

Rep. Hakeem Jeffries (D-NY-08) – C-

Rep. Yvette Clarke (D-NY-09) – D+

Rep. Dan Goldman (D-NY-10) – A-

Rep. Nicole Malliotakis (R-NY-11) – A-*

Rep. Jerrold Nadler (D-NY-12) – B

Rep. Adriano Espaillat (D-NY-13) – C

Rep. Alexandria Ocasio-Cortez (D-NY-14) – C

Rep. Ritchie Torres (D-NY-15) – C

Rep. George Latimer (D-NY-16) – A-*

Rep. Mike Lawler (R-NY-17) – A-*

Rep. Patrick Ryan (D-NY-18) – C+

Rep. Josh Riley (D-NY-19) – C

Rep. Paul Tonko (D-NY-20) – A*

Rep. Elise Stefanik (R-NY-21) – C

Rep. John Mannion (D-NY-22) – C

Rep. Nick Langworthy (R-NY-23) – C

Rep. Claudia Tenney (R-NY-24) – C

Rep. Joseph Morelle (D-NY-25) – B

Rep. Tim Kennedy (D-NY-26) – C

North Carolina

Sen. Ted Budd (R-NC) – C+

Sen. Thom Tillis (R-NC) – C+

Rep. Don Davis (D-NC-01) – C+

Rep. Deborah Ross (D-NC-02) – C+

Rep. Greg Murphy (R-NC-03) – C

Rep. Valerie Foushee (D-NC-04) – B-

Rep. Virginia Foxx (R-NC-05) – D

Rep. Addison McDowell (R-NC-06) – C

Rep. David Rouzer (R-NC-07) – B-

Rep. Mark Harris (R-NC-08) – C+

Rep. Richard Hudson (R-NC-09) – D+

Rep. Pat Harrigan (R-NC-10) – C-

Rep. Chuck Edwards (R-NC-11) – C

Rep. Alma Adams (D-NC-12) – D+

Rep. Brad Knott (R-NC-13) – C

Rep. Tim Moore (R-NC-14) – C

North Dakota

Sen. Kevin Cramer (R-ND) – D+

Sen. John Hoeven (R-ND) – C

Rep. Julie Fedorchak (R-ND-AL) – C

Ohio

Sen. Jon Husted (R-OH) – C+

Sen. Bernie Moreno (R-OH) – C+

Rep. Greg Landsman (D-OH-01) – C

Rep. David Taylor (R-OH-02) – A-*

Rep. Joyce Beatty (D-OH-03) – B

Rep. James Jordan (R-OH-04) – C

Rep. Robert Latta (R-OH-05) – D+

Rep. Michael Rulli (R-OH-06) – C

Rep. Max Miller (R-OH-07) – B

Rep. Warren Davidson (R-OH-08) – B+*

Rep. Marcy Kaptur (D-OH-09) – B

Rep. Michael Turner (R-OH-10) – F

Rep. Shontel Brown (D-OH-11) – C

Rep. Troy Balderson (R-OH-12) – C

Rep. Emilia Sykes (D-OH-13) – C

Rep. David Joyce (R-OH-14) – B-

Rep. Mike Carey (R-OH-15) – B+*

Oklahoma

Sen. Alan Armstrong (R-OK) – C

Sen. James Lankford (R-OK) – C

Rep. Kevin Hern (R-OK-01) – C

Rep. Josh Brecheen (R-OK-02) – C-

Rep. Frank Lucas (R-OK-03) – C

Rep. Tom Cole (R-OK-04) – D

Rep. Stephanie Bice (R-OK-05) – C

Oregon

Sen. Jeff Merkley (D-OR) – C+

Sen. Ron Wyden (D-OR) – C

Rep. Suzanne Bonamici (D-OR-01) – C

Rep. Cliff Bentz (R-OR-02) – C

Rep. Maxine Dexter (D-OR-03) – C

Rep. Val Hoyle (D-OR-04) – C+

Rep. Janelle Bynum (D-OR-05) – C

Rep. Andrea Salinas (D-OR-06) – C

Pennsylvania

Sen. John Fetterman (D-PA) – A

Sen. David McCormick (R-PA) – B-

Rep. Brian Fitzpatrick (R-PA-01) – A-*

Rep. Brendan Boyle (D-PA-02) – B-

Rep. Dwight Evans (D-PA-03) – B-

Rep. Madeleine Dean (D-PA-04) – C+

Rep. Mary Gay Scanlon (D-PA-05) – C+

Rep. Chrissy Houlahan (D-PA-06) – C

Rep. Ryan Mackenzie (R-PA-07) – D

Rep. Rob Bresnahan (R-PA-08) – C

Rep. Dan Meuser (R-PA-09) – C

Rep. Scott Perry (R-PA-10) – C-

Rep. Lloyd Smucker (R-PA-11) – C

Rep. Summer Lee (D-PA-12) – C

Rep. John Joyce (R-PA-13) – C

Rep. Guy Reschenthaler (R-PA-14) – D+

Rep. Glenn Thompson (R-PA-15) – D

Rep. Mike Kelly (R-PA-16) – C

Rep. Christopher Deluzio (D-PA-17) – C

Rhode Island

Sen. Jack Reed (D-RI) – A+*

Sen. Sheldon Whitehouse (D-RI) – A+

Rep. Gabe Amo (D-RI-01) – A+*

Rep. Seth Magaziner (D-RI-02) – A*

South Carolina

Sen. Darline Graham (R-SC) – C

Sen. Tim Scott (R-SC) – C+

Rep. Nancy Mace (R-SC-01) – D+

Rep. Joe Wilson (R-SC-02) – F

Rep. Sheri Biggs (R-SC-03) – D-

Rep. William Timmons (R-SC-04) – C

Rep. Ralph Norman (R-SC-05) – C

Rep. James Clyburn (D-SC-06) – C

Rep. Russell Fry (R-SC-07) – C+

South Dakota

Sen. Mike Rounds (R-SD) – D-

Sen. John Thune (R-SD) – C

Rep. Dusty Johnson (R-SD-AL) – C

Tennessee

Sen. Marsha Blackburn (R-TN) – C+

Sen. Bill Hagerty (R-TN) – D+

Rep. Diana Harshbarger (R-TN-01) – C

Rep. Tim Burchett (R-TN-02) – D

Rep. Charles Fleischmann (R-TN-03) – B-

Rep. Scott Eugene DesJarlais (R-TN-04) – C

Rep. Andy Ogles (R-TN-05) – C

Rep. John Rose (R-TN-06) – C

Rep. Matt Van Epps (R-TN-07) – C

Rep. David Kustoff (R-TN-08) – C

Rep. Stephen Ira Cohen (D-TN-09) – F

Texas

Sen. John Cornyn (R-TX) – B

Sen. Ted Cruz (R-TX) – C+

Rep. Nathaniel Moran (R-TX-01) – C

Rep. Dan Crenshaw (R-TX-02) – C

Rep. Keith Self (R-TX-03) – D-

Rep. Pat Fallon (R-TX-04) – C+

Rep. Lance Gooden (R-TX-05) – C-

Rep. Jake Ellzey (R-TX-06) – D+

Rep. Lizzie Fletcher (D-TX-07) – B

Rep. Morgan Luttrell (R-TX-08) – C+

Rep. Al Green (D-TX-09) – D+

Rep. Michael McCaul (R-TX-10) – C-

Rep. August Pfluger (R-TX-11) – D+

Rep. Craig Goldman (R-TX-12) – C

Rep. Ronny Jackson (R-TX-13) – D-

Rep. Randy Weber (R-TX-14) – D

Rep. Monica De La Cruz (R-TX-15) – C

Rep. Veronica Escobar (D-TX-16) – C

Rep. Pete Sessions (R-TX-17) – F

Rep. Christian Menefee (D-TX-18) – C

Rep. Jodey Arrington (R-TX-19) – C

Rep. Joaquín Castro (D-TX-20) – A*

Rep. Chip Roy (R-TX-21) – C

Rep. Troy Nehls (R-TX-22) – C

Vacant (TX-23)

Rep. Beth Van Duyne (R-TX-24) – C

Rep. Roger Williams (R-TX-25) – C

Rep. Brandon Gill (R-TX-26) – C

Rep. Michael Cloud (R-TX-27) – C

Rep. Henry Cuellar (D-TX-28) – F

Rep. Sylvia Garcia (D-TX-29) – B-

Rep. Jasmine Crockett (D-TX-30) – B-

Rep. John Carter (R-TX-31) – C+

Rep. Julie Johnson (D-TX-32) – C+

Rep. Marc Veasey (D-TX-33) – D+

Rep. Vicente Gonzalez (D-TX-34) – C+

Rep. Greg Casar (D-TX-35) – B-

Rep. Brian Babin (R-TX-36) – C

Rep. Lloyd Doggett (D-TX-37) – B-

Rep. Wesley Hunt (R-TX-38) – B

Utah

Sen. John Curtis (R-UT) – C

Sen. Mike Lee (R-UT) – D+

Rep. Blake Moore (R-UT-01) – C

Rep. Celeste Maloy (R-UT-02) – F

Rep. Mike Kennedy (R-UT-03) – C

Rep. Burgess Owens (R-UT-04) – F

Vermont

Sen. Bernard Sanders (I-VT) – A

Sen. Peter Welch (D-VT) – A

Rep. Becca Balint (D-VT-AL) – C

Virginia

Sen. Tim Kaine (D-VA) – A-

Sen. Mark Warner (D-VA) – C+

Rep. Robert Wittman (R-VA-01) – C

Rep. Jennifer Kiggans (R-VA-02) – C+

Rep. Robert Scott (D-VA-03) – C

Rep. Jenn McClellan (D-VA-04) – C+

Rep. John McGuire (R-VA-05) – C

Rep. Ben Cline (R-VA-06) – C

Rep. Eugene Vindman (D-VA-07) – B-

Rep. Don Beyer (D-VA-08) – B+*

Rep. Morgan Griffith (R-VA-09) – C

Rep. Suhas Subramanyam (D-VA-10) – B-

Rep. James Walkinshaw (D-VA-11) – B-

Washington

Sen. Maria Cantwell (D-WA) – C+

Sen. Patty Murray (D-WA) – C+

Rep. Suzan DelBene (D-WA-01) – D+

Rep. Rick Larsen (D-WA-02) – B

Rep. Marie Gluesenkamp Perez (D-WA-03) – C

Rep. Dan Newhouse (R-WA-04) – D+

Rep. Michael Baumgartner (R-WA-05) – C+

Rep. Emily Randall (D-WA-06) – C

Rep. Pramila Jayapal (D-WA-07) – C+

Rep. Kim Schrier (D-WA-08) – C

Rep. Adam Smith (D-WA-09) – B-

Rep. Marilyn Strickland (D-WA-10) – C

West Virginia

Sen. Shelley Capito (R-WV) – C

Sen. Jim Justice (R-WV) – C

Rep. Carol Miller (R-WV-01) – C-

Rep. Riley Moore (R-WV-02) – C

Wisconsin

Sen. Tammy Baldwin (D-WI) – A

Sen. Ron Johnson (R-WI) – C

Rep. Bryan Steil (R-WI-01) – C+

Rep. Mark Pocan (D-WI-02) – C+

Rep. Derrick Van Orden (R-WI-03) – F

Rep. Gwen Moore (D-WI-04) – C

Rep. Scott Fitzgerald (R-WI-05) – C

Rep. Glenn Grothman (R-WI-06) – C

Rep. Tom Tiffany (R-WI-07) – C+

Rep. Tony Wied (R-WI-08) – C

Wyoming

Sen. John Barrasso (R-WY) – B-

Sen. Cynthia Lummis (R-WY) – B-

Rep. Harriet Hageman (R-WY-AL) – C+

District of Columbia

Del. Eleanor Holmes Norton (D-DC) – A

American Samoa

Del. Amata Coleman Radewagen (R-AS) – D

Guam

Del. James Moylan (R-GU) – C+

Northern Mariana Islands

Del. Kimberlyn King-Hinds (R-MP) – C

Puerto Rico

Res. Comm. Pablo Jose Hernandez Rivera (D-PR) – C

U.S. Virgin Islands

Del. Stacey Plaskett (D-VI) – D+

Share