Արցախի ժողովրդի անունից արուող ցանկացած զիջողական յայտարարութիւն, որոշում՝ առ ոչինչ է. պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արուող ցանկացած զիջողական յայտարարութիւն, որոշում՝ առ ոչինչ է. պետնախարար

Համաժողովրդական շարժումն այլեւս կայացած է եւ իրականութիւն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական անժամկէտ շարժման հերթական հանրահաւաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը: «Սա մի շարժում է որը ծնուել էր բոլոր արցախցիների սրտէրում եւ սպասում էր  իր պոռթկմանը»,-ընդգծեց պետնախարարը՝ յաւելելով, որ Հայաստանի Հանրապետութիւնում առաջիկայ օրերին մեկնարկելու են իրազեկման տարբեր միջոցառումներ:

Нет описания.

 «Մեր պատուախնդիր քոյրերն ու եղբայրները ստանձնել են  Արցախում Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնների հետեւանքով ստեղծուած իրավիճակը Մայր Հայաստանում եւ նրանից դուրս բոլոր միջազգային  կառոյցներին ներկայացնելու պարտաւորութիւնը»,-ասաց Գուրգէն Ներսիսեանը՝ յայտնելով, որ երեկուանից մեկնարկած համաժողովրդական շարժման շնորհիւ յաջողուել է հասնել նրան, որպէսզի ուշադրութիւն հրաւիրուի Արցախում  եւ նրա շուրջը ստեղծուած աղէտալի իրավիճակի վրայ: Անդրադառնալով Արցախում եւ նրա շուրջ ստեղծուած իրավիճակին,  պետնախարարը շեշտեց, որ այն շարունակում է աղէտալի լինել. արցախցիների  զրկանքներն օր օրի աւել են ծանրանում եւ խորանում:

Нет описания.

 Բացակայում է տրանսպորտային հաղորդակցութեան հնարաւորութիւնը Ստեփանակերտի եւ շրջանների միջեւ:  Մարդիկ զրկուած են տարրական դեղորայք ու հիգիենայի պարագաներ ձեռքբերելու, իսկ աւելի քան 30 հազար երեխայ եւ 2000-ից աւելի  յղի կանայք բաւարար սնունդ ստանալու հնարաւորութիւնից: Գիւղերի բնակիչները չէն կարողանում գիւղատնտեսական աշխատանքներ սկսել եւ աւարտին հասցնել: Դրանք իրականացուել են ընդամէնը 30 տոկոսով, ինչն աւելի ուշ յանգեցնելու է ծանր հետեւանքների: «Համաժողովրդական շարժման առանցքային գաղափարներից ու նպատակներից է, որպէսզի ամենատարբեր խնդիրների առաջ կանգնած մեր հայրենակիցներից որեւէ մէկն  իրեն երբեք միայնակ չզգայ, որպէսզի մշտապէս համոզուած լինի, որ իր թիկունքում եւ կողքին կանգնած է ձեզանից իւրաքանչիւրը: Ամէն ինչ պէտք է անենք, որ Արցախում որեւէ մէկը միայնութեան, անօգնականութեան ու լքուածութեան զգացում չունենայ»,-շեշտեց պետնախարարը՝ համոզմունք յայտնելով, որ յամառութեան շնորհիւ հնարաւոր է լինելու յաջողութիւնների ու յաղթանակների հասնել:

Нет описания.

 Ըստ Ներսիսեանի՝ Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարարութեան յուլիսի 15-ի յայտարարութիւնն ի ընդառաջում եւ ի պատասխան էր Արցախում համաժողովրդական շարժմանը: «Համոզուած եմ, որ ամենակարճ ժամկէտում ստանալու ենք բազմաթիւ արձագանքներ եւ ի վերջոյ, կոչերը եւ միջնորդութիւնները վեր են ածուելու գործնական քայլերի»,-համոզմունք յայտնեց նա ՝ շեշտելով, որ Արցախի ժողովուրդը վաստակել եւ իրացրել է  ինքնորոշման իր իրաւունքը եւ այն  սակարկման առարկայ չէ: «Արցախի ժողովրդի անունից ցանկացած զիջողական յայտարարութիւն առ ոչինչ է: Թող,  որեւէ մէկը թոյլ չտայ իրեն՝ սակարկելու, քննարկելու   կամ զիջելու առարկայ դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման ու սեփական ճակատագիրը տնօրինելու  իրաւունքն ու ազատութիւնը: Հետպատերազմեան շրջանում մենք լսել ենք բազմաթիւ քննարկումներ, ՀՀ իշխանութիւնների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին յայտարարութիւններ, բայց այդ ամէնից յետոյ մենք այդպէս էլ խաղաղութիւն, բարիդրացիական յարաբերութիւն, բարի եւ խաղաղասէր  վերաբերմունքԱրցախի ժողովրդի նկատմամբ որեւէ տեղից չտեսանք: Այս դէպքում Արցախի ժողովուրդն իրաւունք ունի հրապարակայնօրէն հարցնելու՝ հանուն ինչի են կատարւում այդ զիջումները եթէ դրա հետեւանքով Արցախի ժողովուրդը ամէն օր ոչ միայն տուժում է, այլեւ այդ ամէնից ամէն օր ծանրանում է նրա ուսերին թողնուած  բեռը, զրկանքների ու տառապանքների մէջ են գտնւում Արցախում ապրող երեխաները: Եթէ մենք խաղաղութիւն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն խաղաղութիւն պէտք չէ, մէզ խաղաղութիւն է պէտք արժանապատիւ տեսքով:Մեր ժողովրդին խաղաղութիւն պէտք է սեփական իրաւունքներն ու ճակատագիրը տնօրինելու իրաւունքը յարգելու գնով:Անկախ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձութիւններից, երբեք չվհատուէք, սիրելի հայրենակիցներ: Արցախի ժողովուրդը մենակ չի մնալու: Արցախի ժողովուրդն ունակ է սեփական պայքարով ու օրինակով դաստիարակելու եւ բացատրելու բոլորին ճշմարիտ ուղին, որը կարող է տանել միայն յաղթանակի»,-ասել է պետնախարարը:

Нет описания.

 Հանրահաւաքին ներկայ էին նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը, պաշտօնատար այլ անձինք:

Нет описания.

 Նշէնք, որինչպէս արդէն տեղեկացրել էինք՝  նախօրեին Վերածննդի հրապարակում տեղադրուել են վրաններ համաժողովրդական անժամկէտ  շարժման մասնակիցների գիշերակացի եւ առօրեայի կազմակերպման համար:

Share