Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքւում պահուող հայ գերիներն ազատ արձակուելու հարցում

Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքւում պահուող հայ գերիներն ազատ արձակուելու հարցում

Լեմկինի անուան ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին յորդորելով ամէն ինչ անել, որ Բաքուի բանտերում պահուող հայ գերիներն ազատ արձակուեն։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ինստիտուտը շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքուած են արտաքին աշխարհի կողմից այն դէքում, երբ նրանք գտնւում են մի պետութիւնում, որը վերջին հինգ տարուայ ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դէմ:

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար եւ աշխարհաքաղաքական յաղթանակ կը լինի նախագահի համար (Դոնալդ Թրամփի–խմբ.) եւ կամրապնդի Հարաւային Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում տեւական խաղաղութիւն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզօրութիւնն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնեայ պատանդներին ազատելու յաջողուած փորձը կը հաստատի նրա հեղինակութիւնը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իսրայելի եւ Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորութիւն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասուած է յայտարարութիւնում։

Լեմկինի անուան ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը յիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշաւի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնեաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետեւորդ քրիստոնեաները Սուրբ ծնունդը նշում են յունուարի 6-ին եւ յորդորել են մինչ այդ ամէն ինչ անել, որ Բաքուի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։

Share