Երբ ես 2022 թուականին այցելեցի Հայաստան որպէս խօսնակ, մեր Կոնգրեսի պատուիրակութիւնը կանգնած էր Ծիծեռնակաբերդում եւ յստակ ու առանց ներողութիւն խնդրելու խօսեց Հայոց ցեղասպանութեան մասին, քանի որ ճշմարտութիւնը կարեւոր է։ Այս մասին X–ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին։
Նա, մասնաւորապէս, նշել է. «Այդ ճշմարտութիւնը հաստատուեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թուականին մեծամասնութեամբ ընդունեց երկկուսակցական բանաձեւ, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանութիւնը, եւ երբ նախագահ Բայդէնը բարոյական առաջնորդութիւն ցուցաբերեց՝ պաշտօնապէս ճանաչելով այն 2021 թուականին՝ դիրքորոշում, որը ամօթալիօրէն չեղեալ յայտարարեց Թրամփի վարչակազմը։
Խորապէս հիասթափեցնող է, թէեւ զարմանալի չէ, տեսնել, թէ ինչպէս է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտութիւնը ճանաչող գրառումը։ Պատմութեան ջնջումը անարգում է զոհերին եւ թուլացնում մեր յանձնառութիւնը մարդու իրաւունքների նկատմամբ ամէնուրեք»։
Յիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացուել է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր այցելութեան մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մէջ երկու անգամ յիշատակուել էր «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթը։
Վենսի հրապարակումը փոխարինուել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի եւ նրա տիկնոջ այցելութեան մասին, որում ասւում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մօտ եւ գրառում կատարեցինք պատուաւոր հիւրերի գրքում»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սոցիալական ցանցերից ջնջել է իր այն հրապարակումը, որտեղ պատմում էր Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր կատարած այցի մասին։ Հրապարակման մէջ երկու անգամ օգտագործուել էր «Հայոց ցեղասպանութիւն» ձեւակերպումը։
«Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք անմար կրակի մօտ եւ գրառում կատարեցինք պատուաւոր հիւրերի գրքում»,- նշուած է Թեյլոր Վան Քիրքի՝ նրա մամուլի քարտուղարի էջում:
Այս կապակցութեամբ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը հանդես է եկել յայտարարութեամբ:

