Իրանը զգուշացնում է Փաշինեանին ԹՐԻՓի կապակցութեամբ

Իրանը զգուշացնում է Փաշինեանին ԹՐԻՓի կապակցութեամբ

ԻՐԱՆԻ ՇԱՏ ԿՈՇՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

Վելայաթիի կոշտ քննադատութիւնը Փաշինեանին՝ Զանգեզուրի միջանցքի եւ TRIPP նախագծի հարցով. «Կը կոտրենք նրանց ոտքերը»

Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց եւ անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով յօդուած՝ ուղղուած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին։

Յօդուածում Վելայաթին քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանութիւնների արտաքին քաղաքականութիւնը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը խորացնում է Հայաստանի կախուածութիւնը արեւմտեան երկրներից, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։

Նա դժգոհութիւն է յայտնել Հայաստանի իշխանութիւնների՝ TRIPP նախագծի շուրջ որդեգրած դիրքորոշումից՝ այն համարելով Իրանի շահերին հակասող քայլ։

Վելայաթին նաեւ յիշեցրել է, որ 2021 թուականին Թեհրանում կայացած հանդիպումների ընթացքում Իրանի այն ժամանակուայ գերագոյն առաջնորդը Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ զրոյցներում դէմ է արտայայտուել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։

Յօդուածի ամենակոշտ հատուածում Վելայաթին նշել է, որ Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ իրեն թոյլ է տուել հետեւեալ յայտարարութիւնը.

«Հայաստանի դեսպանին բացայայտ ասացի, որ եթէ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կը կոտրենք»։

Վերջում Վելայաթին քննադատել է նաեւ Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերեալ որոշման ընդունումը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինեանի եւ նրա կողմնակիցների այդ քայլը կարող է ամօթալի լինել Հայաստանի ժողովրդի համար։

Share