Իրանում յայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերեալ որեւէ համաձայնութիւն ձեռք չի բերուել

Իրանում յայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերեալ որեւէ համաձայնութիւն ձեռք չի բերուել

Իրանում յայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերեալ որեւէ համաձայնութիւն ձեռք չի բերուել։

Հակառակ հայկական կողմի պնդումներին՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերեալ որեւէ նախնական համաձայնութիւն ձեռք չենք բերել, յայտարարել է զօրավար Ռահիմ Սաֆաւին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծուած իրավիճակն ու Հայաստանի հետ բանակցութիւնները, հաղորդել է Sepah Pasdaran-ի թելեգրամեան ալիքը։

«Այս առնչութեամբ ո՛չ իրական փոխըմբռնում կայ, ո՛չ էլ ընդհանուր շփման կէտ։ Մենք բացայայտ եւ յստակ կերպով Հայաստանի ուշադրութեանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետեւաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամաւորի յայտարարութիւնը չի համապատասխանում իրականութեանը։

Միւս կողմից, եթէ մենք դէմ ենք ԱՄՆ-ի ներկայութեանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պէտք է աջակցենք նրանց ներկայութեանը Հարաւային Կովկասում։ Մենք տարածաշրջանի եւ մեր սահմանների անվտանգութիւնը դիտարկում ենք որպէս մէկ ամբողջութիւն։ Ուստի այդ նախագիծն իր ներկայ ձեւաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցութիւնները Հայաստանի հետ։ Սակայն եթէ այնտեղ անվտանգութեան պատասխանատւութիւնը դրուի ամերիկեան զինուած ուժերի վրայ, Իրանն իրեն կը վերապահի պատասխան գործողութիւնների դիմելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու իրաւունքը։

Աւելի լաւ կը լինէր, եթէ հայ սահմանապահներն ինքնուրոյն վերահսկէին իրանա-հայկական սահմանը եւ այնտեղով անցնող երթուղիները»,– զօրավար Սաֆաւիի խօսքերը մէջբերել է ալիքը։

Share