Զգուշացնում ենք ՀՅԴի անուան տակ կազմակերպուած կեղծ միջոցառումների մասին

Զգուշացնում ենք ՀՅԴի անուան տակ կազմակերպուած կեղծ միջոցառումների մասին

«Օրագարկ»-ը տեղեկացել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնից հեռացուած և արտաքսուած անձանց հետ կապուած տեղական մի ընկերութիւն մտադիր է առաջիկայ շաբաթավերջին կազմակերպել ճաշկերոյթ եւ հեռուստատեսային ծրագիր «ՀՅԴ 132» վերնագրով, ենթադրաբար՝ կապուած ՀՅԴ 132-ամեակի հետ:

Չնայած այն հանգամանքին, որ խնջոյքի թռուցիկում չկայ կազմակերպիչ կամ հիւրընկալող, սակայն համաձայն ֆէյսբուքի յայտարարութեան միջոցառումն իրականում վճարւում է նոյն ոչ լեգիտիմ խմբակի կողմից, որը պնդում է, որ իր ծանրակշիռ մեղադրանքների պատճառով ՀՅԴից արտաքսուած Աւետիք Իզմիրլեանի ղեկավարած «Հայկական մշակութային հիմնադրամն» է:  

Բազմաթիւ աղբիւրներ «Օրագարկ»-ին յայտնել են, որ կազմակերպիչները դիմում են իրենց՝ անվճար սեղաններ և տոմսեր տրամադրելով, չնայած կազմակերպիչները պնդում են, որ տոմսերը վաճառում են իւրաքանչիւրը 100 դոլարով:

Վճարովի հեռուստատեսային տեղեկատուական գովազդի թռուցիկը, որը տեղադրուած է ՀՅԴ-ից հեռացուած անձանց նոյն կորպորացիայի կողմից ղեկավարուող կայքում, պնդում է, որ տեղեկատուական գովազդը «ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ Կենրոնական Կոմիտէ»-ի կողմից է։

ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ Կենտրոնական կոմիտէն «Օրագարկ»ին հաւաստիացրեց, որ նշեալ հաղորդումը որեւէ կապ չունի կազմակերպութեան հետ եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հեռարձակումը չէ։ «Օրագարկ»-ը նաեւ տեղեկացել է, որ հեռուստատեսային տեղեկատուական գովազդի հիմքում ընկած կազմակերպութիւնն իրականում «ARFDW» կոչուող կորպորացիան է, որ ինքը դաշնային դատարանում պաշտօնապէս յայտարարագրել է,  որ ինքը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը «միանգամայն առանձին կազմաւորումներ են»:

«ARFDW»ի կողմից ներկայացուած Դաշնային դատարանին ներկայացրած փաստաթղթերը, հաստատում են, որ «ARFDW» կոչուած կորպորացիան «միանգամայն առանձին կազմաւորում»է և ոչ մի կազմակերպական կապ չունի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ:

2006 թուականին հիմնադրուած կորպորացիան իւրացուել է 2021 թուականի սկզբին մի խումբ անձանց կողմից, ովքեր արդեն հեռացուել կամ արտաքսուել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերից։ Չնայած լաւագոյն դէպքում 17 տարեկան այս կորպորացիան ընդունում է, որ «միանգամայն առանձին» կառոյց է, քան Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, խումբը փորձում է մոլորեցնել հանրութեանը` պնդելով, որ կապուած է 132-ամեայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ անցեալ երկու շաբաթներուն կազմակերպեց կազմակերպութեան 132-րդ տարեդարձին յիշատակող մեծ և յաջող ձեռնարկներ Գլենդելի «Ալեքս» թատրոնին մէջ եւ Մոնթեպելլոյի «Բաղրամեան» սրահում:

Share