132 ամեակի ՀՅԴ օրուայ տօնակատարութիւն` 132 նուիրատուներով

132 ամեակի ՀՅԴ օրուայ տօնակատարութիւն` 132 նուիրատուներով

ՀՅԴ 132 Ամեակի տօնակատարութեան միջոցառումների շրջանակում, Շաբաթ, Փետրուար 25-ին Մոնթէբէլոյի Բաղրամեան սրահում հովանաւորութեամբ ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի և Փասադինայի Լեռնավայր կոմիտէի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ՀՅԴ Օրուայ Ճաշկերոյթ:

Հակառակ տեղացող անձրևին և անբարենպաստ եղանակին Բաղրամեան սրահում հաւաքուել էի աւելի քան վեց հարիւր ընկերներ, համակիրներ և ազգայիններ, մեծաւ մասամբ երիտասարդներ նշելու համար ՀՅԴ 132րդ տարեդարձը և ըմբոշխնելու Գառնիկ Սարգսեանի յեղափոխական երգերը:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից միջոցառումը բացուած յայտարարեց Լարա Գիզիրեանի միջոցով, որի հրաւէրով ներկաների մի րոպէ լռութեամբ յարգեցին մեր նահատակների անմոռաց յիշատակը:

Քզիրեանը ապա բեմ հրաւիրեց կենտրոնական կոմիտէի անդամ Յովիկ Սալիպային, որը ներկայացրեց օրուայ համար նախատեսուած ծրագիրը: Սալիպայի համաձայն երեկոն նպատակադրել է ՀՅԴ 132 Ամեակի առիթով 132 նուիրատուներ ունենալ և ներկաներին խրախուսելու համար ի սկզբանէ յայտարարեց նախապէս խոստում ստացած երեք գլխաւոր նուիրատուների անունները: Միջոցառումը հովանաւորել էին Օշին Յարութիւնեանը՝ յիսուն հազար դոլարով, Ոմն Քսան հինգ հազար դոլարով, իսկ Մայք Սարեանը որը վերջերս մի այլ իշխանական նուիրատւութիւն էլ կատարել Բրուսելի Հայ Դատի գրասենեակին, սոյն միջոցառումն ևս հովանաւորել էր տաս հազար դոլարով: Յովիկ Սալիպայի յայտարարութեան փոխարինեց ներկաների սրտաբուխ նուիրատւութիւնները որոնք տևեցին ամբողջ միջոցառման ժամանակ:    

Ընթրիքից յետոյ ներկաների խանդավառ ծափողջոյնների ներքոյ բեմ բարձրացաւ յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգսեանը: Առաջին քանի երգերից յետոյ ներկաների և ինչու չէ Գառնիկ Սարգսեանի համար անակնկալ դարձաւ երբ երգերի ձայնագրութեան և հրատարակչական հիմնարկութեան կողմից Գառնիկ Սարգսեանին յանձնուեց «Ոսկէ Ալպոմ» շքանշանը, որին արժանացել է իր երգերի աւելի քան մէկ միլիոն օրինակ վաճառելու համար։

Միջոցառման հիւրաբար ներկայ էր նաև հայրենի մտաւորական ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի նախկին անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն, լրագրող, պատմաբան, հրապարակախօս, Սպարտակ Ղարաբաղցեանը:

Միջոցառումը ոչ միայն առիթ դարձաւ նուիրումի ու զոհողութեան ուխտեր վերանորոգելու այլ նաև խթան հանդիսացաւ կազմակերպութեան ապագայ աշխատանքների համար: Ամբողջ միչոցառման ընթացքում նուիրատուների ցանկը յայտարարւում էր բեմից և ցուցադրւում վարագոյների վրայ: Ձեռնարկի աւարտին յայտնի դարձաւ որ կազմակերպիչների ոչ միայն հասել են իրենց նպատակադրած 132 նուիրատուների նշաձողին, այլ նաև անցել են այդ թիւը: Արդիւնքում աւելի քան 300 հազար դոլար հանգանակուել է աւելի քան 132 նուիրատուներից:

Ինջպէս միշտ Գառնիկ Սարգսեանի յեղափոխական երգերի կատարումներով ներկաների խանդավառութիւնը շարունակուեց մինչև առաւօտեան ժամը երկուսը երբ ներկաների և յատկապէս երիտասարդների միջոցով երգերի հետ ընկերակցումը հասաւ Արիւնոտ Դրօշին և փակուեց անմոռանալի միջոցառումը:

Միջոցառման ամբողջ նկարները տեսնել այստեղ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.5562091147228782&type=3

Photo Allbum Here: https://www.facebook.com/media/set/?vanity=oragark&set=a.5562577553846808

Share