Հրաչ Զարիֆեան

Հրաչ Զարիֆեան

Ծնուած 4 Մայիս 1956ին, Թեհրան, Իրան

Սրտի դառն կսկիծով գուժում ենք մեր սիրլի ամուսնու, հօր, եղբօր, զարմիկի եւ հարազատի՝ Հրաչ Զարիֆեանի վաղաժամ մահը, որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 9 Փետրուար 2024ին, Երեւանում, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան արարողութիւնը կը կատարուի Հինգշաբթի, 15 Փետրուար 2024ին, առաւօտեան ժամը 11:30ին, Մալաթիա վարչական շրջանի Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցում, ապա թաղումը՝ Երեւանի «Սիլիկեան» գերեզմանատանը։

Հոգեհանգստեան արարողութիւնը տեղի կունենայ Շաբաթ, 17 Փետրուար 2024ին, կէսօրուայ ժամը 12ին, Գլենդէյլի Ս. Աստուածածին եկեղեցում, 500 S. Central Ave.:

Սգակիրներ՝

Այրին՝ Լիդա Զարիֆեան

Զաւակը՝ Ռազմիկ եւ Լինդա Զարիֆեան եւ զաւակները
Զաւակը՝ Րաֆֆի եւ Մարինէ Զարիֆեան
Եղբայրը՝ Ալէքօ եւ Ռուզան Զարիֆեան եւ ընտանիք
Եղբայրը՝ Արմէն եւ Շաքէ Զարիֆեան եւ ընտանիք
Եղբայրը եւ նշանածը՝ Արա Զարիֆեան եւ Արփի Ամիրեան եւ ընտանիք
Եւ համայն Զարիֆեան, Նահապետեան, Ոսկանեան, Առաքելեան, Սարգսեան եւ Պեպանեան ընտանիքները, հարազատները, խնամիներն ու ընկերները:

Փոխան ծաղկեպսակի, նուիրատուութիւնները կը խնդրուի կատարել City of Smile Charitable Foundation-ին, ի նպաստ՝ քաղցկեղով հիւանդ մանուկների բուժման հիմնադրամին (https://donate.cityofsmile.org/, Donations from the US — https://us-donate.cityofsmile.org/ — Hratch Zarifian)


Խոր վշտով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է ՀՄԸՄ ՀԱՍԿ ԿՎ նախկին անդամ, եղբայր Հրաչ Զարիֆյանը:

Եղբայր Հրաչը երկար տարիներ կամավոր ծառայություն է կատարել այնպիսի ազգային միություններում, որոնք հայապահպան ու ազգակենտրոն առաքելություն են իրականացնում հայության կյանքում’ ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:

Նա կամավոր բանակի համեստ ու նվիրյալ զինվոր էր, ում կորուստը մեծ ցավ պատճառեց ՀՄԸՄ-ական մեր մեծ ընտանիքին:

Եղբայր Հրաչի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15(հինգշաբթի), 11:30-ին, Մալաթիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը’ Սիլիկյան գերեզմանատանը:

ՀՄԸՄ ՀԱՍԿ


Կայ ընկեր, կայ ընտանիք, և կան ընկերներ ովքեր դառնում են՝ ընտանիք։

Ինձ համար այդպիսին էր Հրաչ Զարիֆեանը, ով վաղ պատանեկութեան սկաուտական տարիներից՝ Թեհրանի Արարատ Կազմակերպութիւնում, մինչև այսօր՝ հաստատւած Երևանում, ամբողջ մի կեանք, եղաւ ու մնաց լաւ ու ազնիւ ընկեր, անձնւէր ու սիրելի բարեկամ։

Շատ ծանր է հիմա հաշտւել Հրաչի կորստի հետ. Տխուր եմ շա՜տ և անզօր նրա անժամանակ մահւան դիմաց.Չարաբաստիկ քաղցկեղը, երկու ամսւայ ընթացքում, չարչարեց ու մաշեց նրան և խլեց կեանքը, 68 տարեկանը դեռ չբոլորած,- երէկ, Փետրւարի 9-ի երեկոյեան, Երևանում։

Ափսո՜ս, շատ ափսո՜ս…Անբացատրելի զուգադիպութեամբ, այսօր, Փետրւարի 10-ին, պիտի նշէինք Հրաչի և Լիդայի ամուսնութեան 41-րդ տարեդարձը։ Աւա՜ղ։Խորապէս վշտակցում եմ իմ շատ սիրելիներ՝ Լիդային, Ռազմիկին ու Լինդային՝ բալիկներով, Րաֆֆիին ու Մարինեին, Արային, Արմէնին, Ալէքոյին, և բոլոր հարազատներին ու ընկերներին։

Հրաչը մեծ աւանդ ունի յատկապէս թեհրանահայ համայնքի ազգային հասարակական կեանքում, կազմակերպչական ու վարչական իր բնատուր ունակութիւններով, նւիրւածութեամբ և երկար տարիների բեղուն գործունէութեամբ։

Ընկերասէր, կենսուրախ, ժրաջան, օժտւած մարդկային բարձր որակներով, Հրաչը վայելում էր/է բոլորի համակրանքն ու յարգանքը, և նրա վաստակն ու յիշատակը յաւերժ կապրի մեր սրտերում։

Լոյսերի մէջ մնաս, Հրաչ ջան։ Կը կարօտենք քեզ։

Արմենուշ Առաքելեան


Share