Կառավարութիւնում քննարկում են Սփիւռքի յանձնակատար և ՔԿԾ պետի պաշտօնանկութիւնները

Կառավարութիւնում քննարկում են Սփիւռքի յանձնակատար և ՔԿԾ պետի պաշտօնանկութիւնները

«Հրապարակ» թերթի համաձայն կառավարութեան բարձր օղակներում քննարկւում են նաեւ Սփիւռքի հարցերով յանձնակատար Զարեհ Սինանեանի, Քրէակատարողական ծառայութեան պետ Ծովինար Թադեւոսեանի պաշտօնանկութեան հարցերը։

Սինանեանի պաշտօնի թեկնածուի անունն էլ է շրջանառւում․ նա յուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտօնից ազատուած սփիւռքահայ Դանիէլ Դանիէլեանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակոյթի ոլորտը։ Որոշ աղբիւրների համաձայն Սինանյանի պարագային առկայ է իր «ամերիկեան պաշտօնեայ» և իր «Հայ Դատի» անցեալը դրժած լինելու հանգամանքը որին ցանկալի պաշտօնեայ է դարձնում գեթ Փաշինեանի համար: Ո՞րքանով է կարող Դանիէլ Դանիէլեանը առաջ անցնել իր տուեալներով կը պարզուի մօտ ապագայում:

Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսեանին նրա աշխատանքից դժգոհութիւններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերեւ, սակայն արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանն ամէն գնով պահում է իր ընկերուհուն եւ անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինեանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապուած քննարկում կազմակերպել վարչապետի մօտ, որտեղ իրենք կ՚ապացուցեն, որ, անկախ դժգոհութիւններից, իրականում Թադեւոսեանը լաւ է աշխատում։ Ասում են՝ Փաշինեանը համաձայնել է քննարկման առաջարկին։

Share