Գեղամ Մանուկեանը պատասխանեց, թէ ինչու պատգամաւորները լքեցին ԱԺ դահլիճը

Գեղամ Մանուկեանը պատասխանեց, թէ ինչու պատգամաւորները լքեցին ԱԺ դահլիճը

Ասել եմ՝ Նիկոլ, հերիք է սուտ խօսես. Գեղամ Մանուկեանը պատասխանեց, թէ ինչու ընդդիմադիր պատգամաւորները լքեցին ԱԺ դահլիճը

Չէինք ցանկանում լսել հերթական ստէրի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային   բանաւէճում տակ է տալու:Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ ԱԺ դահլիճը լքելուց յետոյ։

«Նիկոլ Փաշինեանը անդրադարձաւ բանակցային պրոցեսին, որին Արմէն Ռուստամեանը արձագանքեց: Ասել եմ, որ Նիկոլ հերիք է սուտ խօսաս, դու այդ ստէրի մէջ խեղդուելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլեւս ոչ մի բան չկայ: Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մէզ մօտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն է եւ ողբերգական, որ կայ մէկ հանգուցալուծում»,- ասաց Գեղամ Մանուկեանը:

Նշելի է, որ այսօր ԱԺ դահլիճում Արմէն Ռուստամեանի հարցումին ուղուած Նիկոլ Փաշինեանին թէ«մնում էք ի՞նչ անելու համար» երկրորդեց ընդդիմադիր պատգամաւորների «առանց նիկոլ Հայաստան» կանչերը և բոլոր ընդդիմադիր պատգամաւորները թողեցին ԱԺ դահլիճը:

Share