«Դրախտի դարպասը» ֆիլմը Հոկտեմբեր 21-ին AMC կինոթատրոնում

«Դրախտի դարպասը» ֆիլմը Հոկտեմբեր 21-ին AMC կինոթատրոնում

Ուրախութեամբ տեղեկացանք, որ AMC կինօթատրոնը հաստատել է Ջիւան Աւետիսեանի երրորդ՝ «Դրախտի դարպասը» խաղարկային ֆիլմի ցուցադրութիւնների թողարկման ամսաթիւը՝ հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Օրինջ Քաունթիում, Լաս Վեգասում եւ Դետրոյթում: Սպասւում է նաեւ ԱՄՆ-ի մի շարք այլ խոշոր քաղաքների համար ցուցադրութեան թուականների հաստատումներ։

Ջիւան Աւետիսեան

Ջիւան Աւետիսեանի նպատակն է աշխարհին պատմել Արցախի մասին, եւ յատկապէս այս ժամանակներում, երբ հայութեան վիճակը օր օրի վատթարանում է։ Կարեւոր է հայ համայնքը հովանաւորի սոյն ցուցադրութիւնները, որը կը նպաստի կինոթատրոն բերել նաեւ օտար հանդիսատեսին։

Share