Փաշինեանի եւ իր թիմակիցների համար հանրութեան մէջ դուրս գալը դարձել է փորձանք

Փաշինեանի եւ իր թիմակիցների համար հանրութեան մէջ դուրս գալը դարձել է փորձանք

Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների համար հանրութեան մէջ դուրս գալը դարձել է մի իրական փորձանք։ Բոլոր այն տեղէրում, որտեղ իշխանութիւնները կազմակերպուած զանգուած չէն բերում, խայտառակ տեսարանի ենք ականատես լինում։ Փաշինեանին ու թիմակիցներին անպատւում են, դուրս վռնդում եկեղեցիներից, փորձում ապտակել։

Սա, իհարկէ, առողջ միջավայրի մասին չի խօսում եւ վկայութիւն է հանրութեան գերլարուած վիճակի մասին, բայց սա այն է, ինչ ցանել է Փաշինեանը։ Ամէն օր բռնութեան մասին խօսող, ատելութեան խօսք տարածող Փաշինեանը, ի վերջոյ, ինքն է դառնում դրա զոհը։

Երեկ Սուրբ Աննայ եկեղեցում քաղաքացիները դուրս վռնդեցին ՔՊ-ականներին, իսկ Փաշինեանի թիկնապահների կողմից անյարգալից վերաբերմունքի արժանացած մի քաղաքացի, ըստ իշխանական պրոպագանդայի, փորձել է ապտակել վարչապետի պաշտօնը զբաղեցնողին։

Հիրաւի, այս իրավիճակը Աստծոյ պատիժ է։ Բառացիօրէն օրեր առաջ ՔՊ-ական Ալէն Սիմոնեանը պնդում էր, թէ երկրորդ նախագահ Քոչարեանը չի կարող դուրս գալ քաղաքացիների մէջ․ «Քոչարեանի թաթիկը բռնեք, գնացեք ուղիղ եթերով Սիւնիք, կարո՞ղ եք», — դիմելով ընդդիմադիր Աննայ Գրիգորեանին՝ ասել է Սիմոնեանը։

Այս յայտարարութիւնից ժամէր անց Ալէն Սիմոնեանն ինքն էր ԱԺ-ի մօտ քաղաքացիների հայհոյանքին արժանացել, իսկ Սուրբ Աննայ եկեղեցում արդէն Նիկոլ Փաշինեանի «թաթիկը բռնած» էր առերեսուել քաղաքացիների զզուանքին իրենց իշխանութեան նկատմամբ։

Այս իրավիճակը, կարծում ենք, լուրջ ազդակ պէտք է լինի ՔՊ-ին, որ մարդիկ զզուել են իրենցից։ Այստեղ ընդդիմութիւնը որեւէ դերակատարում չունի։ Եթէ Հայաստանում ընդհանրապէս ընդդիմադիրներ չլինէն, միեւնոյնն է, մարդկանց մեծ մասը զզուելու է ՔՊ-ականներից։

Ու այս իրավիճակը մէկ հանգուցալուծում ունի․ եթէ Նիկոլ Փաշինեանը բռնի Ալէն Սիմոնեանի եւ միւս ՔՊ-ականների «թաթիկները» ու ազատի մէզ իրենց ներկայութիւնից։

politik.am

Share