Այսօր՝ յունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ճեպազրոյց է տուել՝ անդրադառնալով ընտրակեղծիքներին եւ ընդդիմութեան յետագայ քայլերին։
«Հայաստան» դաշինքը յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների՝ մի շարք տեղամասէրի քուէարկութեան արդիւնքները բողոքարկել է, տեղի է ունենալու վերահաշուարկ. ասաց Իշխան Սաղաթելեանը:
«Ակնյայտ է, որ կան տեղամասերում ստորագրուած արձանագրութիւնների եւ ԿԸՀ-ի կայքում տեղադրուած տուեալների անհամապատասխանութիւն»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։
«Մենք պատրաստւում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրութիւնների արդիւնքները: Ակնյայտ է, որ ընտրութիւնները տեղի են ունեցել ճնշումների, ոչ արդար, ոչ ազատ պայմաններում, դրա համար կան բազմաթիւ փաստէր, փաթեթը պատրաստւում է» :
Անդրադառնալով մանդատները վերցնել-չուերցնելու հարցի քննարկումներին՝ Սաղաթելեանն ասաց. «Այս հարցերի պատասխանն ունենալուց յետոյ համապատասխան խորհրդակցութիւններ անցկացնելուց յետոյ ընդդիմադիր գործընկեր քաղաքական ուժերի հետ, որովհետեւ այդ որոշումը, պէտք է լինի միասնական, մեր դիրքորոշումը վերջնական կը յայտնենք: Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանութիւնից»:
Նա շեշտեց, որ այս գործընթացում կարեւորում են նաեւ այն հանգամանքը, որ հասկանան՝ ԲՀԿ-ի շեմը յաղթահարելու հարցը, որովհետեւ իրենց կարծիքով՝ այդտեղ ակնյայտ ապօրինութիւն է տեղի ունեցել, երրորդ ընդդիմադիր ուժի մուտքը ԱԺ սահմանափակելու առումով:
Իշխան Սաղաթելեանը դիմեց քաղաքացիներին՝ յորդորելով չյուսահատուել եւ չընկճուել։
«Իրականում, ծանր մթնոլորտ է, թրքահպատակ իշխանութիւնըը, որը երկիրը տանելու է մի նոր փորձութեան, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրութիւնը ապահովել։ Սա իհարկէ ծանր հարուած է այն մարդկանց համար, որոնք դուրս են եղել պայքարի։
Այս պահին կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ հաշտուել, համակերպուել, չի լինելու»,–ասաց նա։
Մանրամասները տեսանիւթում՝
