
Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ի՞նչ եք կարծում, եթէ մի օր որոշի, որ եկեղեցու «բարէնորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նոյն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտօնեաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետէրի շերտը նոյն կազմով չի՞ լինի, ոստիկանութիւնը նոյն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նոյն բովանդակութիւնը չի՞ ունենայ։ Լրիւ նոյն պատկերը կը լինի։
Ի՞նչ եք կարծում, եթէ մի որ Ալիեւը պարտադրի, որ ՀՀ փոխուարչապետներից մէկն անպայման պէտք է ադրբեջանցի լինի, նոյն պատկերը չի՞ լինի։ Իշխանութեան առաջին շարքը չի՞ ասի, որ սա խաղաղութեան տրամաբանութեան մէջ է։ Դժուա՞ր կը լինի սա տեղաւորել «Իրական Հայաստանի» կոնցեպցիայի մէջ ու ստանալ «ուր որ գնասի» տակ դոփողների սրտիկները։ Մի ժամուայ գործ է, մի գրառման խնդիր, ու նոյն մեքենան կ’աշխատի. նախարարները հրապարակային կը պաշտպանէն, համայնքապետէրը կանէն, տիկնիկային մտաւորականները կանէն, իբր գլոբալիստ լիբերալ մտածողները կանէն, Վիգէն Աւէտիսն էլ առաջին ադրբեջանցի փոխուարչապետի կիսանդրին կառուցելու պատուէրը կը ստանայ ու կ’անի։ Ու ամենակարեւորը. լռողները կը շարունակէն լռել։
Սա գուցէ այս պահին գրոտեսկ է, բայց շատ մօտ է այսօր կատարուող այլանդակութեանը։ Մեր իրական խնդիրը որեւէ այլանդակութեան դէմն առնելու մեխանիզմի բացակայութիւնն է։ Իսկ եթէ դա այդպէս է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան, ու ոչ միայն նրանք, սա հասկանալով՝ պարտադրելու են լուրջ, ամենեւին ոչ գրոտեսկային բաներ։
Հնարաւո՞ր էր, արդյօք, 90-ականներից սկսած ձեւաւորել խորքային պետութեան մոդելը, որը թոյլ կտար խուսափել խոշոր սխալներից։ Հաւանաբար՝ ոչ։ Դրա ո´չ պոտենցիալն ունէինք, ոչ էլ պատկերացումները։
Բայց հնարաւոր էր ձեւաւորել կարծիք ունեցող անհատներին եւ միաւորներին որոշումների կայացման մէջ ներգրաւելու մեխանիզմը, որն ի դէպ սկզբում կար, բայց հարաճուն քանդուեց՝ կատարելութեան հասնելով այսօր, երբ մէկ հոգին ամէն ինչ է, բոլոր ինստիտուտներին փոխարինող։
Հնարաւո՞ր է արդյօք, այսքան աղէտներից յետոյ, առաջիկայում գնալ խորքային պետութեան ներդրման ճանապարհով, որը թոյլ կը տայ ապագայում խուսափել պատմական սխալներից։ Հաւանաբար՝ կրկին ոչ։ Դարձեալ՝ ոչ պոտենցիալն ունենք, ոչ՝ պատկերացումները։
Շատ աւելի իրատեսական է լուծել երկու խնդիր.
- Վերջացնել խորքային յիմարութեան (այլանդակութեան) փուլը
- Ձեւաւորել պետական կառավարման նոր կոնցեպցիայ, որտեղ կը լինէն իրական հակակշիռներ։
Մեր երկրի ամենասուր խնդիրը մէկ հոգու ձեռքում ամբողջ իշխանութեան կուտակումն է։ Մենք չենք կարող ապաւինել բարի կամքին, որ յաջորդները միշտ լինելու են գրագէտ, զուսպ, սօլիդ մարդիկ։
Կայ երկու կարեւոր գործ. Սահմանադրական փոփոխութիւններ (հայաստանանպաստ) եւ իրական քաղաքացիական հասարակութեան ինտենսիւ խրախուսում, կազմաւորում։
Հայաստանին պէտք են սահմանադրական փոփոխութիւններ, որոնք այսուհետ կբացառէն երկրի ամբողջ կառավարումը մէկ հոգու ձեռքում յայտնուելու հնարաւորութիւնը։ Նոր կամ փոփոխուած սահմանադրութիւնը պէտք է երաշխաւորի, որ հակակշռման մեխանիզմները գործեն՝ բոլոր պարագաներում, գործող անձանց ցանկացած որակի դէպքում։
Եւ կայ մէկ յստակ նախապայման. Սահմանադրութեան փոփոխութիւնները պէտք է նախաձեռնի նոր, ոչ քպ-ական իշխանութիւնը։
