«Մեր ձեւով» շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնը

«Մեր ձեւով» շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնը

Գործարար Սամուել Կարապետեանի ընտանիքի կողմից ձեւաւորուած «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» անուամբ կուսակցութիւն:
«Սամուել Կարապետեանի գլխաւորած «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխութիւններ իրականացնելու օրակարգ ունի: Այդ փոփոխութիւններին հնարաւոր է հասնել քաղաքական յայտի եւ քաղաքական ակտիւ գործընթացներում ներգրաւուելու միջոցով»,- ասել է «Մեր ձեւով» շարժման մամուլի խօսնակ Մարիաննայ Ղահրամանեանը:

Նրա խօսքով՝ Սամուել Կարապետեանի գլխաւորած ուժի կազմակերպական աշխատանքներն աւարտական փուլում են, առաջիկայում քաղաքական ուժը հանդէս կը գայ յստակ օրակարգով եւ կը ներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը:

Share