Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրաւունքների լիակատար խախտում է. Օկամպո

Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրաւունքների լիակատար խախտում է. Օկամպո

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ղեկավարները մեղաւոր են ճանաչուել կեղծ դատաւարութեամբ։ Այս մասին X-ում գրել է Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրաւունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դէմ կեղծ դատավարութիւնից յետոյ, որոնք էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան զոհ են, ԵՄ յանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումները՝ գերարժէքուած նաւթ ստանալու համար»,-գրել է Օկամպոն:

Share