Ադրբեջանում անհանգստացած են՝ ՔՊ-ն այս պահի դրութեամբ ունեցած մանդատներով Հայաստանի սահմանադրութիւնը չի կարող փոխել
«Բաքուի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր յստակ քարոզչական գիծ է տարւում առ այն, որ այս պահի դրութեամբ ունեցած մանդատների թիւը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխութիւնների կատարման յաջողութիւնը, ուստի եւ, այսպէս կոչուած, «խաղաղութեան» պայմանագրի ստորագրումը»,-գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հաւատում, որ իր ամբողջ էութեամբ հայատեաց եւ ծաւալապաշտ Բաքուի բռնապետի վարչախմբի հետ հնարաւոր է խաղաղութիւնը, ինչը ուղղակի քաղցր պատրանք է։
Հենց այս պատրանքի գրեթէ համընդգրկուն բնոյթը ստիպում է Հայաստանի համարեայ բոլոր քաղաքական ուժերին խօսել խաղաղութեան օրակարգի մասին, որովհետեւ ժողովրդաւարութեան, նոյնիսկ,, եթէ դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարութիւն է, ամենախոցելի կէտէրից մէկն այն է, որ քաղաքական միաւորը ստիպցած է ընտրուելու նպատակով տուրք տալ ամբոխահաճութեանը, մինչդեռ իրականութիւնը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։
Նոյնը նաեւ հանրային խօսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հաւաքելու համար ամբոխահաճոյ լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնյայտ է, որ Բաքուի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպէս աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյութիւնն է»։
