Արցախի պատգամաւորները հանդիպել են․ ԱԺ նիստ կը հրաւիրուի
ArmLur.am-ի տեղեկութիւններով՝ Արցախի խորհրդարանի 5 խմբակցութիւնները նախորդ շաբաթ համատեղ նիստ են արել: Նիստ վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Արցախի պատգամաւորները քննարկել են իրենց առաջիկայ անելիքները, ԱԺ նիստ հրաւիրելու հետ կապուած հարցեր:
Ինչպէս մեր աղբիւրներն են յայտնում՝ Արցախի պատգամաւորների մօտ կոնսենսուս կայ առաջիկայում Արցախի ԱԺ նիստ հրաւիրել, այս ընթացքում քննարկումներ են գնում օրակարգի հետ կապուած:
Քրիստինա Մուշեղեան
![Արցախի պատգամաւորները հանդիպել են․ ԱԺ նիստ կը հրաւիրուի](https://www.oragark.com/wp-content/uploads/2023/11/Screenshot-2023-11-20-212901.png)