Լուրը նոյնութեամբ ներկայացնում ենք առանց մեկնաբանութեան:
Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Անդրանիկ Սիմոնեանի գլխաւորած պատուիրակութիւնը կմեկնի Բաքու:
ՀՀ ԱԱԾ-ից յայտնել են, որ ԱԱԾ պատուիրակութիւնը սեպտեմբերի 19-ից 21-ը կմասնակցի Բաքւում կայանալիք «Անվտանգութեան 3-րդ միջազգային ֆորումին»:
Ֆորումը կազմակերպւում է Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութեան կողմից։ Մասնակիցներն են պետութիւնների անվտանգութեան ու հետախուզական ծառայութիւնների ներկայացուցիչները։
