ՀՀ Կառավարութիւնն իրականացնում է ռազմաւարակաան կարեւորութեան տարածքներից զօրքերի միակողմանի հետքաշում. «Թաթոյեան» հիմնադրամ

ՀՀ Կառավարութիւնն իրականացնում է ռազմաւարակաան կարեւորութեան տարածքներից զօրքերի միակողմանի հետքաշում. «Թաթոյեան» հիմնադրամ

ՀՀ կառավարութեան ղեկավարը Տաւուշի մարզի հատուածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգութիւնն ու իրաւունքները, ադրբեջանական զինուած ծառայողներին մօտեցնում են մարդկանց տներին ու նրանք յայտնւում են ճանապարհներին։ Ահազանգում է

իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամը՝  անդրադառնալով Տաւուշի մարզի հատուածում ադրբեջանական զինուած ծառայողների առաջախաղացման եւ տարածքներ միակողմանի զիջելու մասին Սահմանազատման յանձնաժողովի յայտարարութեանը։

«Պարզաբանումը, թէ ճանապարհների էական խնդիրներ չէն առաջանում եւ կարող են կառուցուել այլընտրանքային ճանապարհներ, ընդամէնը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց եւ երկրի անվտանգութեան համար առաջացող իրական խնդիրները։ Բացարձակ անընդունելի է Կառաւարութեան ղեկավարի արդարացումը, թէ առանց այդ էլ որոշ գիւղեր ադրբեջանական նշանառութեան ներքոյ են. ադրբեջանական զինուած ծառայողներին հեռացնելու եւ նշանառութիւնը վերացնելու փոխարէն Կառավարութիւնը, փաստօրէն, աւելի է շրջապատում մեր գիւղերն ադրբեջանական զօրքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները»,- ասւում է յայտարարութիւնում։

Հիմնադրամը ընդգծում է՝ Հայաստանի Կառավարութիւնն իրականացնում է ռազմաւարակաան կարեւորութեան տարածքներից զօրքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաեւ վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագութեանը։

Անդրադառնալով յայտարարութիւնը տարածած յանձնաժողովին՝ հիմնադրամը նշել է։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով ՀՀ յանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որեւէ իրաւասութիւնը»,- ասւում է «Թաթոյեան» հիմնադրամի յայտարարութիւնում։

Share