Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Փեզեշքիան. Հայաստան-Իրան բարեկամութիւնը պէտք է վերածել աւելի լայն համագործակցութեան:

Փեզեշքիանը շեշտել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական յարաբերութիւնների հետագայ ընդլայնման անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ երկու երկրների համագործակցութիւնը պէտք է զարգացնել առեւտրի, գիտութեան, մշակոյթի եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի դերը՝ այն համարելով երկու երկրների յարաբերութիւնների կարեւոր հարստութիւն։

Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի, հոկտեմբերի 5-ին ԻԻՀ նախագահական պալատում: Հանդիպմանը նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Նիւ Եորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ իր վերջին հանդիպումը կառուցողական էր, եւ ընդգծել է փոխադարձ աջակցութեան ու համագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնը։

Միրզոյեանն իր հերթին փոխանցել է ՀՀ վարչապետի ջերմ ողջոյնները եւ ընդգծել, որ հայ-իրանական բարեկամութիւնը օր-օրի է ամրապնդւում։ Նա նշել է, որ Հայաստանը, չնայած առկայ դժւարութիւններին եւ պատժամիջոցներին, շարունակում է համագործակցութիւնը Իրանի հետ եւ որպէս խաղաղութեան ձգտող երկիր պատրաստ է ընդլայնել երկկողմ կապերը։

Share