ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կարեւորուել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերութիւնը, արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորումը, Արցախի եւ Հայաստանի միջեւ անխափան եւ լիարժէք կապի ապահւումը եւ այս համատեքստում ռուսական խաղաղապահ զօրակազմի գործունէութիւնը:

Մտքեր են փոխանակուել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Share