Արամ Սիմոնեանի հարազատները չէն համաձայնուելու նրա մահուան հիմքով քրէական հետապնդման դադարեցմանը. Պաշպաններ

Արամ Սիմոնեանի հարազատները չէն համաձայնուելու նրա մահուան հիմքով քրէական հետապնդման դադարեցմանը. Պաշպաններ

Արամ Սիմոնեանի հարազատները չէն համաձայնուելու նրա մահուան հիմքով քրէական հետապնդման դադարեցմանը: Այս մասին յայտարարութիւն են տարածել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնեանի պաշտպաններ Լուսինէ Սահակեանն ու Երուանդ Վարոսեանը:

Նրանց տարածած յայտարարութիւնում ասւում է. «Կեանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտութեան վաստակաւոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնեանը։ Նրա նկատմամբ 2018 թուականից սկսուած խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բաւարարուած զգալ։

Արամ Սիմոնեանի հետ պատիւ ենք ունեցել ծանօթանալ 2018 թուականից յետոյ, ցաւօք սակայն, այնպիսի հանգամանքներում, որոնք չպէտք է առնչութիւն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացութիւններն ու Արամ Սիմոնեանի անձը պարզապէս անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրուած մեղադրանքը, ամօթ էր պարզապէս։

Համապատասխան արժէքներով ապրող ու դրանց հաւատացող մարդ լինելով, Արամ Սիմոնեանն այդպէս էլ հրաժարուեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրաւի մեղադրել, կարելի է պատուէրով քննութիւն նախաձեռնել, պարզել, որ քննելու որեւէ բան անգամ գոյութիւն չունի, բայց շարունակել հետապնդումները։

Ցանկանում ենք տեղեկացնել հանրութեանը, որ Արամ Սիմոնեանի հարազատները չէն համաձայնուելու նրա մահուան հիմքով քրէական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակուելու է մինչեւ վերջ, մինչեւ Արամ Սիմոնեանի անմեղութիւնը հաստատող ակտի կայացում։

Share