Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտել է Թրամփի կողմից կոնգրէսական Հենրի Կուելեարին ներում շնորհելը

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտել է Թրամփի կողմից կոնգրէսական Հենրի Կուելեարին ներում շնորհելը

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA) դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կոռումպացուած կոնգրէսական Հենրի Կուելեարին ներում շնորհելը, որին 2024 թուականին մեղադրել էին ադրբեջանցիներից գրեթէ 600 հազար դոլարի կաշառք ստանալու մէջ՝ Կոնգրեսում Ադրբեջանի շահերը առաջ տանելու համար՝ ի վնաս ամերիկահայերի սահմանադրական իրաւունքների։

«Թրամփի կողմից կոնգրէսական Կուելեային ներում շնորհելը ինդուլգենցիայ է օտարերկրեայ կաշառքների համար, Սպիտակ տան տանիքին բիլբորդ, որն ամբողջ աշխարհին յայտարարում է, որ Վաշինգտօնում գործում է «վճարիր եւ խաղայ» սկզբունքը։

Ամերիկացի առաջնորդն անտեսել է արդարադատութեան նախարարութեան մեղադրական եզրակացութեան մէջ ներկայացուած ապացոյցները, որոնցում փաստագրուած են Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնից Կուելեարին բազմամեայ կաշառքների փաստերը՝ օրէնսդրական արտօնութիւնների դիմաց:

ANCA-ն շարունակում է կոչ անել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զրկել Կուելեարին մանդատից, դատապարտել Ադրբեջանի լկտի միջամտութիւնը ամերիկեան ժողովրդաւարութեանը եւ օրէնսդրօրէն կանխել Իլհամ Ալիեւի կոռումպացուած ռեժիմի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնն իր օգտին շահարկելու փորձերը»,- ասուած է յայտարարութիւնում։

Share