Արման Աբովեան. «Ադրբեջանի համար Մինսկի խմբի լուծարումը կարեւորագոյն յաղթանակ է»

Արման Աբովեան. «Ադրբեջանի համար Մինսկի խմբի լուծարումը կարեւորագոյն յաղթանակ է»

ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:

Նա մասնաւորապէս գրել է.

«Արցախի ինստիտուցիոնալ հարցերով զբաղւող միակ միջազգային կառոյցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօրւանից պաշտօնապէս դադարեցրեց իր գոյութիւնը։

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարեւոր պահանջը եւ Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարեւորագոյն յաղթանակ է։

Արցախի հայաթափումից յետոյ Ադրբեջանին չափազանց կարեւոր էր փլուզել Մինսկի խմբի գործնէութիւնը, քանզի ադրբեջանցիները ունեն խնդիր` բոլոր միջոցներով լեգիտիմացնել հայերի հանդէպ իրականացւած ցեղասպանական քայլերը, քանզի դա բացում է «Արեւմտեան Ադրբեջան» նախագծի իրականացման համար նոր հնարաւորութիւններ։

Եւ այս կոնտեքստում պէտք է ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս իշխանութիւնը հերթական անգամ հլու հնազանդ համաձայնւել է ադրբեջանցի հայասպանների պահանջին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասով։

Ես ուղղակի չեմ հասկանում, որքան էլ այս իշխանութիւնը լինի թրքամէտ կամ ամբարտաւան, միթէ սրանք չեն հասկանում, որ Ադրբեջանի պահանջը Մինսկի խմբի լուծարման մասով ուղղակի հակասում է նոյն այս իշխանութեան կողմից հռչակւած «խաղաղութեան» կոնցեպտին եւ ի վերջոյ ապացուցում է, որ Ադրբեջանը խորապէս թքած ունի «խաղաղութեան» վրայ եւ պարզապէս նախապատրաստւում է լայնածաւալ ճնշումների նոր փուլի Հայաստանի հանդէպ»։

Share