Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման բոլոր հարցերը համաձայնեցուած են։
Այն նախատեսւում է անցկացնել Շենժենում՝ Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական համագործակցութեան գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին յայտարարել է Կրեմլի խօսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ամէն ինչ համաձայնեցուած է։ Երեք կողմերն էլ զգալի աշխատանք են կատարել։ Քննարկումների համար նոյնպէս տեղ է մնացել»,– ասել է Պեսկովը։
Աւելի վաղ յայտնել էինք, որ Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական համագործակցութեան գագաթնաժողովին։
