Էջմիածնի հաղորդագրութեան համաձայն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թուակիր Հայրապետական տնօրինութեամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը ազատ է կացուցուել թեմակալ առաջնորդի պաշտօնից եւ կոչուել հանգստեան՝ իր գրաւոր եւ բանաւոր դիմումների հիման վրայ:
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանն այն բարձրաստիճան հոգեւորականներից է, որը միացել էր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած «եկեղեցու բարէնորոգման» ծրագրին։ ԱՄՆ Արևմտեանի թեմի Յովնան Արք. ից յետոյ Նա երկրորդ հոգևորականն է, որ թողնում է Փաշինեանի հակաեկեղեցական ճամբարը:
Հայրապետական տնօրինութեամբ Սիւնեաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Յակոբեանը համատեղութեան կարգով նշանակուել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականութիւնները։
Օրին մամուլի մէջ շրջանառութիւն քտաւ այն փաստը, որ Փաշինեանին միացած հոգեւորականները որոշ անյնական փաստարկների հրապարակումն կանխելու համար են միացել Փաշինեանին: Լուրեր են շրջանառւում, որ Աբրահամ սրբազանը նաեւ թանկարժէք մեքենայ եւ Նորաւանքի հարեւանութեամբ ռեստորան ունի։ Տեղեկութիւններ կան նաեւ, որ նա մտերիմ է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հետ։ Իր յայտարարութեան մէջ Աբրահամ Մկրտչեանը նշել է՝ «Ինձ հանգստեան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացայ 16 մարտի, 2026թ. – ին (գրութիւն 26/023): Քանի որ սա իմ գրաւոր ու բանաւոր դիմումների հիման վրայ կայացուած որոշում է, ուստի չընդունելու որեւէ պատճառ չունեմ: … ի պահանջել հարկին, պատրաստ եմ յետայսու եւս առաւելագոյնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ Եկեղեցու բարէնորոգմանը, յատկապէս Եկեղեցու նոր կանոնադրութիւնը պատրաստելուն»:
«Տիրադաւերից մէկն էլ հեռացավ», յայտարարելէ սրբազան պայքարի պաշտօնական էջը:
