Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծուած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշելին եւ Ժոզեպ Բորելին

Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները Արցախում ստեղծուած իրավիճակի խնդրով դիմել են Շառլ Միշելին եւ Ժոզեպ Բորելին

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հաղորդմամբ՝ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ Պետէր Վան Դալենը, Ֆրանսուայ Խաւիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուայ Ալֆօնսին, Ֆաբիոյ Մասսիմոյ Կաստալդոն եւ Անդրեյ կովաչեւը դեկտեմբերի 14-ին հանդէս են եկել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղուած նամակով։

Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորները հանգամանօրէն մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակման արդիւնքում Արցախում ստեղծուած հումանիտար եւ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ագրեսիայի շարունակման դէպքում վերահաս աղէտալի հետեւանքները։ Պատգամաւորները նկատել են, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից յետոյ ադրբեջանցիները պարբերաբար փորձում են Արցախում հայ ժողովրդի համար բարդ եւ անյուսալի պայմաններ ստեղծել, այդ թւում ռազմական սադրանքներ, հոգեբանական ահաբեկում եւ ձմռան ցրտի պայմաններում գազի հոսքի դադարեցում։

Խորհրդարանականները Շառլ Միշելին եւ Ժոզեպ Բորելին յորդորել են օգտագործել իրենց հնարաւորութիւնները՝ Եւրոպական Միութեան կողմից կոնկրէտ քայլեր ձեռնարկելու եւ Արցախի բնիկ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թոյլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականութեան շարունակականութիւն։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

Share