ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի այցը «Ալիք» և «ՀՈՒՍԿ»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի այցը «Ալիք» և «ՀՈՒՍԿ»

Այսօր՝ դեկտ. 15-ի առաւօտեան «ԱԼԻՔ»-ի խմբագրութիւն այցելեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ուղեկցութեամբ «Ալիք» հաստատութեան ներկայացուցչի: Յարգոյ հիւրը դիմաւորւեց խմբագրութեանս անդամների, վարչութեան եւ տնօրէնութեան պատասխանատուների կողմից:

Խմբագրութիւնում արծարծւեցին մտքեր՝ ամենատարբեր մարտահրաւէրների մասին, որոնց դիմագրաւում են ընդհանրապէս հայ եւ յատկապէս ՀՅԴ ընտանիքի բազմանդամ մամուլը:

Ընկեր Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ առիթ ունեցանք նաեւ հարցազրոյցի նստել, որն շուտով յարգելի ընթերցողի դատին կը յանձնւի:

Այցը նաեւ առիթ էր՝ ընկերոջ հետ «ԱԼԻՔ»-ի ողջ ընտանիքի անդամների անմիջական հանդիպման ու յիշատակի լուսանկարով ամրապնդելու երկուստեք բարեկամական փոխյարաբերութիւնները:




Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը երէկ՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում մտերմիկ շրջանակում հանդիպում ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ-ի, տարբեր շրջանների նախագահների, վարչականների եւ միաւորների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ողջունելով հիւրին հրաւիրեց իր խօսքը փոխանցելու:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը ողջունելով ՀՈՒՍԿ-ի հիմնադրման 40-ամեակը, համապարփակ գծերով ներկայացրեց աշխարհում Հայ Դատի գրասենեակների անժխտելի դերը հայ ժողովրդի արդար դատը միջազգային հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար: Նա իր ելոյթի ընթացքում գնահատանքով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ բոլոր նրանց մասին, ովքեր չեն խնայում իրենց կարելին Հայ Դատի բազմաոլորտ աշխատանքների առաջտարման ուղղութեամբ: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի աշխատանքներին՝ հայ ժողովրդին եւ իրանահայութեանը իրանցի հասարակութեանը ծանօթացնելու առումով եւ այս հարցով անդրադարձաւ «Պայման»-ի հրատարակութեանը, նաեւ Հայ Դատի աշխատանքների գծով իւրայատուկ համարեց «Հայ Դատն այսօր» հերթական խորհրդաժողովները, այն բնութագրելով Հայ աշխարհի ներկայացուցիչների մասնակցութեամբ լուրջ քննարկումների հնարաւորութիւն:

«ԱԼԻՔ»
 Կ. Դ.

Share