Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են.Իշխան Սաղաթելեանը եւ Վահէ Յակոբեանը արձագանքել են իրենց պաշտօնանկ անելու ՔՊ-ի որոշմանը

Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են.Իշխան Սաղաթելեանը եւ Վահէ Յակոբեանը արձագանքել են իրենց պաշտօնանկ անելու ՔՊ-ի որոշմանը

Մեղքս գալիս են, թող մտածէն Բերձորի, նոր տարածքներ յանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղւում, ընդհանրապէս հետաքրքիր չի ինձ

Իշխան Սաղաթելեան

Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթէ այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է: «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում այսպէս արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտօնից հեռացնելու վերաբերեալ ՔՊ-ի որոշմանը:«Փաստինֆոյ»-ն արդէն յայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտօնից հեռացնել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանին, իսկ Վահէ Յակոբեանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի պաշտօնից:

Մեզ հետ զրոյցում Իշխան Սաղաթելեանը նշեց, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտօնանկ անելու որոշման մասին.

«Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կեանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածէն Բերձորի, նոր տարածքներ յանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղւում, ընդհանրապէս հետաքրքիր չի ինձ

Վահէ Յակոբեանն էլ մէզ հետ զրոյցում նշեց, որ ՔՊ-ի այս որոշումն իր համար անակնկալ չէր.

«Ինչ ասեմ՝ իրենց «բարի երթ», սպասելի որոշում էր, միւս կողմից էլ շատ լաւ եղաւ, սա ինձ աւելի ազատ գործելու լեգիտիմ հնարաւորութիւն»,-ասաց նա:

Աղբիւր` Փաստինֆոյ

Share