Եթէ այլընտրանքային ճանապարհը յանձնուի շահագործման, մենք կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելեան

Եթէ այլընտրանքային ճանապարհը յանձնուի շահագործման, մենք կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելեան

Ադրբեջանի կոմից հիմա կառուցւում է այլընտրանքային ճանապարհ, կարծես թէ, Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւն ունեն դաւադիր համաձայնութիւն։ Այս մասին ճեպազրոյցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելեանը:

Նրա կարծիքով՝եթէ այդպէս շարունակուի,  հայկական կողմը կկորցնի Բերձորի (Լաչինի) ճանապարհը։

«Այսինքն՝ դէպի Ստեփանակերտ կառուցւում է շրջանցող ճանապարհ, իսկ եթէ այդ ճանապարհը յանձնուի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջութեամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թւում՝ Աղաւնոն, որոշ հայկական գիւղեր ու, ամենակարեւորը, թշնամու ենթակայութեան տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Սա նշանակում է՝ ամբողջական գտնուելու ենք կախման մէջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք», — ասաց նա:

Share