Մոսկուան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգաւորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովայ

Մոսկուան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգաւորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովայ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգաւորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման յայտարարութիւն է արել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան ամենշաբաթեայ ճեպազրոյցի ընթացքում:

«Ռուսաստանը յստակ ձեւակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարութեան՝ ապրիլի 24-ի յայտարարութիւնում: Ներկայում ինչպէս տեղում ռուսական խաղաղապահ զօրակազմի գծով, այնպէս էլ քաղաքական մակարդակով գործադրւում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգաւորման եւ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանաւորուածութիւններին վերադառնալու համար»,-ասել է դիւանագէտը:

Զախարովան յաւելել է, որ Մոսկուան «սկզբունքայնօրէն կարեւոր է համարում, որ պաշտօնական Երեւանն իր ներդրումն ունենայ փոխընդունելի լուծումների որոնման գործում»:

Share