ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Յարութիւնեանն ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլին քննարկել են Լաչինի միջանցքում եւ ընդհանրապէս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասւում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտօնական կայքում տարածած հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ քննարկուել է Լաչինի միջանցքում եւ ընդհանրապէս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծուել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թուականներին հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների պահպանման անհրաժեշտութիւնը:

Share