ՀԵԴի թռուցիկների հարցով պատահածը խայտառակութիւն է

ՀԵԴի թռուցիկների հարցով պատահածը խայտառակութիւն է

Յակոբ Չոփուրեան, Իրաւաբան

Հայերը ենթադրում են, որ միայն Թուրքիան կամ թուրքական կառավարութեան կողմից վարձուած եւ հովանաւորուող կազմակերպութիւններն են հայկական ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հակառակ: Հայերի մեծամասնութեան կողմից այս ենթադրութիւնը ահաւոր սխալ է։

Այն, ինչ 2023 թուականի ապրիլի 9-ին, Գլենդելի Սուրբ Աստուածածին Հայ Առաքելական եկեղեցու կայանատեղիում պատահեց, վկայութիւնն է, որ նշեալ ենթադրութեան ժամկէտը լրացել է:

Մինչ ՀԵԴի անդամները փորձել են թռուցիկներ բաժանել Ապրիլ 24-ի հանրահաւաքին մասնակցելու համար, մի քանի հայ-թուրքական գործակալներ սկսել են ոչնչացնել թռուցիկները եւ ՀԵԴական երիտասարդներին դուրս հանել եկեղեցու բակից։

Այս զազրելի գործողութիւններն իրականացրած մարդկանց անունները շատ լաւ յայտնի են համայնքին։ Այս, այսպէս կոչուած, կեղծ հայերը կանէին ամէն ինչ, որպէսզի խափանէն ցանկացած գործունէութիւն, եթէ չդատապարտուի այս մեծամոլ նեոթուրքերի ծագումն ու աղբիւրը:

Հարկաւոր է, որ այս խաբեբաներին դուրս մղուէլ մեր համայնքից եւ պէտք է ապացուցել նրանց, որ  նման գործողութիւններ չէն հանդուրժուելու, եւ նրանց պէտք է դատել ու վերաբերուել այնպէս, ինչպէս վերաբերւում ենք արդարութեանը դէմ հանդէս եկող ցանկացած թուրքական կազմակերպութեան:


Հեղինակը Գլենդելում բնակուող նշանաւոր ամերիկահայ փաստաբան է եւ բոլոր ցեղասպանութիւնների զոհերի արդարադատութեան ջատագովը: Նա բազմաթիւ  մեկնաբանութիւնների եւ յօդուածների հեղինակ է։

USA Armenian Life Magazine 14 ապրիլի, 2023 թ. 1881

Share