ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Կենտրոնական կոմիտէն հիւրընկալեց Եգիպտոսի գաղթի հարցերով պետնախարարին

ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Կենտրոնական կոմիտէն հիւրընկալեց Եգիպտոսի գաղթի հարցերով պետնախարարին

25.03.2023թ

ՔՐԵՍԵՆԹԱ ՀՈՎԻՏ, Քալիֆորնիա.- Երկուշաբթի, Մարտ 20-ի երեկոյեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական կոմիտէն Քրեսենթա հովտի հայկական կեդրոնի մէջ հիւրընկալեց Նորին Գերազանցութիւն, Եգիպտոսի արտագաղթի եւ գաղթականներու հարցերով պետական նախարար Սոհա Գենդի։ Շուրջ հարիւր ամերիկահայ գործարար եւ համայնքային ղեկավարներ, տեղի եգիպտահայ համայնքի անդամների հետ միասին մասնակցել են ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ Կենտրոնական Կոմիտէի կազմակերպած պաշտօնական միջոցառման եւ ընդունելութեան։

Միջոցառման նպատակը երկակի էր՝ ներկայացնել եգիպտուհի պետնախարաին տեղի ամերիկահայ համայնքին եւ Քալիֆորնիայի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրի հնարաւոր հնարաւորութիւնները հեշտացնելու հեռանկարները: Ն.Գ. Սոհա Գենդին մասնակցում էր ամբողջական պատուիրակութեամբ, ներառեալ՝ յարգարժան Ահմեդ Շահինը, Լոս Անջելեսում Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսը։

Երեկոյի հանդիսավարն էր Գիրո Մարտիրոսեանը՝ ներկայացնելով Եգիպտոսի կառավարութեան բարձրաստիճան անդամի հետ հանդիպմանը ներկայ զանազան բարձրաստիճան անձանց՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին ելոյթներ ունենալու համար։

Միջոցառմանը մասնակցում էին Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը, Բըրբենքի քաղաքային խորհրդի անդամ  Զիզեթ Մալլինսը, Քրեսենտա Վելի քաղաքի խորհրդի փոխնախագահ Հէրի Լեոնը, Հայկական մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ Հովիկ Տիմէճեանը, Լոս Անջելեսի քաղաքային թաղային խորհուրդների անդամներ, խորհրդի անդամներ։ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի մասնաճիւղերը Արեւմտեան Միացեալ Նահանգների շրջանային ղեկավարութեան եւ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի անդամները։

ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի ատենապետ՝ Տարօն Տէր Խաչատուրեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անունով իր պաշտօնական խօսքին մէջ ողջունեց Ն.Գ. Սոհա Գենդին եւ խօսեց եգիպտացի եւ հայ ժողովուրդների պատմական եղբայրական յարաբերութիւնների մասին, յատկապէս Հայոց ցեղասպանութիւնից յետոյ, երբ Եգիպտոսը, ինչպէս արաբ շատ այլ ազգեր, ողջունեց եգիպտական հասարակութեանը ինտեգրուած Հայոց ցեղասպանութիւնը վերապրած հազարաւոր մարդկանց:

Պետնախարար Սոհա Գենդին իր հերթին շնորհակալութիւն է յայտնել միջոցառման կազմակերպիչներին ընձեռուած հնարաւորութեան համար։ Նա նշեց, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ իր համար չափազանց կարեւոր է տեղի հայ համայնքի հետ հանդիպելը եւ երախտապարտ է, որ կարողացել է հանդիպել այդքան ամերիկահայ գործարարների եւ եգիպտացի գաղթականների հետ: Գենդին բացայայտեց, որ ինքը երկար եւ ընտանեկան յարաբերութիւններ է ունեցել հայ ժողովրդի հետ՝ սովորելով Եգիպտոսի տարրական դպրոցում, որը ղեկավարում էին հայ կաթոլիկ քոյրերը: Գենդին մանրամասն խօսեց նաեւ Եգիպտոսի հետ բիզնեսով եւ առեւտրով զբաղուելու հնարաւորութիւնների մասին եւ պատասխանեց ներկաների կողմից առաջադրուած բոլոր հարցերին:

Միջոցառման ամբողջական նկարները հասանելի են «Օրակարգ»ի ֆեյսբուքեան էջում։

Միջոցառման պաշտօնական բաժնի աւարտից յետոյ Ն.Գ. Սոհա Գենդին հարցազրոյց է տուել «Օրակարգ» թերթին։ Հարցազրոյցն ամբողջութեամբ հասանելի է ստորեւ նշուած յղումով։

Share