Երեկուայ ասուլիսին Փաշինեանը ինքնախոստովանական ցուցմունք տուեց․ Արթուր Խաչատրեան

Երեկուայ ասուլիսին Փաշինեանը ինքնախոստովանական ցուցմունք տուեց․ Արթուր Խաչատրեան

«Երեկուայ ասուլիսից յետոյ խառը մտքեր էին, Փաշինեանը ինքնախոստովանական ցուցմունք տուեց, ասեց ինչ արել եմ, սխալ եմ արել, խաղաղութեան ենք տանում, խաղաղութեան դարաշրջան ենք գնում, բայց իրավիճակը աւելի է վատանում, Ադրբեջանը ցեղասպանական նկրտումներ ունի, տարածքներ է ուզում, կաղապարուած եմ, չեմ կարող ասել Արցախը չի լինելու Հայաստանի կազմում, այն բոլոր նախընտրական խոստումները, որ տուել է փրկութիւն, խաղաղութիւն, կոռուպցիայ բոլոր հարցերում ինքը ձախողել է»,-այս մասին «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Այս ամէնից բացի ասում է, որ մեղաւոր չէ: Գոնէ ինքը խոստովանեց , որ թիւ մէկ պատասխանատուն եւ մեղաւորը ինքն է։ Մեղաւորների շարքում  նշեց տարածաշրջանի  գլոբալ անորոշութիւնը, աեօ, դրանք կան, միշտ եղել են, բայց տեմպը մի քիչ արագացել է, ինչպէս են իրենք կողմնորոշւում այդ իրավիճակում, հնարաւորինս վատագոյն տարբերակում, իրենք կորցրեցին բոլոր դաշնակիցներին, յարաբերութիւնները խիստ լարուած են, ակնյայտ է, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները երբեք այսքան սրուած չէն եղել։ Ասում ենք ՀԱՊԿ՝ հասկանում ենք Ռուսաստան եւ պէտք չէ փորձել աճպարարութիւններով մարդկանց աչքերին թոզ փչել՝ ասելով Ռուսաստանի հետ ամէն ինչ լաւ է, ՀԱՊԿ-ի հետ լաւ չէ: Իրանի հետ յարաբերութիւնները այդքան էլ բարօք չէն։ Մարդ, որ Սիւնիքում նշանակում է մարզպետ նախկին բարձրաստիճան ոստիկան ու ասում, որ ոստիկանի եմ նշանակել, որ իրանից եկող նարկոթրաֆիկի դէմ պայքարի, պարզ է, թէ Իրանը դա ինչպէս պէտք է ընկալի, չհաշուած այն, որ Իսրայելում մենք դեսպանատուն բացեցինք, յետոյ մի քանի օրից փակեցին, բայց այդ նստուածքը հոյ մնաց»,- ասաց նա:

Պատգամաւորի խօսքով որեւէ բարեփոխում, բարելաւում ինստիտուցիոնալ մարկարդակով  չկայ.

«Եւրոպայի հետ մեր յարաբերութիւնները կարգաւորում են ՍՊԸ-ով, Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները կարգաւորւում են առեւտրի շրջանակային համաձայնագրով, որ ստորագրուել է 2015 թ․-ին, ոչ արտաքին աջակցութիւն ունենք ֆինանսական առումով, ոչ էլ մի երեւելի քաղաքական աջակցութիւն ունենք։ Այսդպիսի աջակցող յայտարարութիւններ, որոնց տակը ոչինչ չկայ, Եւրոպարլամենտը 1988թ․-ի մարտին, մի ամիս էր, ինչ սկսել էր Ղարաբաղեան շարժումը, իրենք արդէն յայտարարութիւն էին անում։ Այստեղ մենք կորցրեցինք մեր բարեկամներին, այնտեղ ձեռք չբերեցինք։ Դա նշանակում է չես հասկանում, թէ ինչ ես անում։ Փաշինեանը ասում է կանգնած ենք անդունդի եզրին, բայց վճռական քայլ անենք։ Այս իրավիճակում, երբ փորձում ես արտաքին քաղաքականութեան փոփոխութիւն անես, դա սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ։ Կամ դա պէտք է անել շատ արագ, կամ շատ զգոյշ։ Հայաստանը փորձում են դարձնել գիտակցաբար կամ չգիտակցուած Արեւմուտիք  եւ Ռուսաստանի միջեւ թատերաբեմ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանիւթում։ 
https://youtu.be/LWtkMyEkfdY

Share