Ադրբեջանական յատուկ ծառայութիւնները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու կեղծ փաստաթղթեր են տարածում

Ադրբեջանական յատուկ ծառայութիւնները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու կեղծ փաստաթղթեր են տարածում

Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնը, հետամուտ լինելով տեղեկատուական անվտանգութեան ոլորտում օրէնսդրութեամբ իրեն վերապահուած գործառոյթների եւ լիազօրութիւնների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական յատուկ ծառայութիւններն օգտագործելով Արցախի Հանրապետութեան քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերեալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչութեան շրջանում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնում են Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնից:

Կոչ ենք անում չտրուել կեղծ լուրերի եւ պահպանել հանգստութիւն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետութեան տարածքում:

Կասկածելի բովանդակութեամբ տեղեկութիւններ ստանալու դէպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտօնական կայքէջին կամ զանգահարեք թէժ գծի հեռախօսահամարներին՝ 047-94-41-26 եւ 41-26:

Share