Բլինկէնն Ալիեւին յորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Բլինկէնն Ալիեւին յորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինկէնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախօսազրոյցում նրան յորդորել է անյապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առեւտրային փոխադրումների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրութիւն է տարածել պետդէպարտամենտը:

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիեւին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցութիւններում։ Նա նաեւ բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրաւունքների վերաբերեալ մտահոգութիւնները:

Ադրբեջանը 2022 թուականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։

Share