Տղերք ջան, կը ներէք մէզ

Տղերք ջան, կը ներէք մէզ

Քաղաքական-հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանը հրապարակել է յունուարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայուած ՀՀ ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի կացարանում բռնկուած հրդեհի հետեւանքով զոհուած 15 զինծառայողների անունները «Տղերք ջան, կը ներէք մէզ» խորագրով՝

1. Աբազեան Պաւլիկ Վարդանի
2.Ասրեան Ռոստոմ Արտակի
3.Աւագեան Նարեկ Ռոբերտի
4.Բարսեղեան Գագիկ Արմանի
5.Գրիգորեան Հրաչեայ Կարենի
6.Դաւթեան Համլետ Սպարտակի
7.Դումիկեան Միշայ Կարենի
8.Կիրակօսեան Հայկ Գաբրիելի
9.Կեւորկով Սերգեյ Կարենի
10.Համբարչեան Մուշեղ Վահագնի
11.Ղարիբեան Տարոն Սեդրակի
12.Մանուկեան Արամ Արսենի
13.Մարտիրոսեան Գոռ Դաւիթի
14.Ներսիսեան Վոլոդեայ Մհերի
15.Սարգսեան Դաւիթ Նորայրի

Հաւերժ յիշատակ ձեզ»։ 

Յիշեցնենք, որ Յունուարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկուել Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայուած ՀՀ ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհուել է 15 զինծառայող, վիրաւորուել 3 զինծառայող, որոնք տեղափոխուել են Երեւան՝ Այրուածքաբանութեան ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատւում է ծանր։

Դեպքից անմիջապէս յետոյ պաշտօններից ազատուել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինուորական։ Դէպքի կապակցութեամբ դեռ մութ են մնում շատ հանգամանքներ:

Աղբիւր` Panorama.am

Share