Մեր հայրենիքը նուաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամեակներով ապրել ենք այս սուրբ հողի վրայ եւ ապրելու ենք․ Ռուբէն Վարդանեան

Մեր հայրենիքը նուաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամեակներով ապրել ենք այս սուրբ հողի վրայ եւ ապրելու ենք․ Ռուբէն Վարդանեան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց մեր ժողովրդին հնարաւոր չէ ընկճել դժուարութիւններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զօրու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականութիւնը:

Այս մասին ֆեյսբութեան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը․ «Մենք մեր պատմութեան մէջ շատ աւելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նուաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամեակներով ապրել ենք այս սուրբ հողի վրայ ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժէքները, մեր ժառանգութիւնը, մեր հաւատը:

Սիրելի՛ արցախցիներ, շնորհաւոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

Share