Փելէին վերջին հրաժեշտ է տուել աւելի քան 230 հազար մարդ

Փելէին վերջին հրաժեշտ է տուել աւելի քան 230 հազար մարդ

Բրազիլիայում անցկացւում է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Փելէի վերջին հրաժեշտի արարողութիւնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպէս յայտնում է CNN-ը, յուղարկաւորութիւնից առաջ նրա դագաղը կ’անցկացնեն Սանթոսի փողոցներում, այդ թւում՝ այն փողոցով, որտեղ ապրում է նրա 100-ամեայ մայրը:

Նախորդ օրուանից հազարաւոր մարդիկ են գնում Սանթոս քաղաքի «Վիլայ Բելմիրոյ» մարզադաշտ՝ վերջին հրաժեշտ տալու լեգենդար ֆուտբոլիստին: Աւելի քան 230 հազար մարդ գնացել է՝ հրաժեշտ տալու Փելէ ին: Նրանցից շատերը կրել են Բրազիլիայի հաւաքականի խորհրդանշական դեղին մարզաշապիկներ:

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Փելէն կեանքից հեռացել է 82 տարեկանում: Փելէ ն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հաւաքականի կազմում Փելէն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Փելէն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նուաճելով 1958, 1962 եւ 1970 թուականներին։ 2000 թուականին Փելէն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչուել է դարի լաւագոյն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Փելէ ն պայքարում էր քաղցկեղի դէմ։

Share