Աւետիս Պուլուզեանի յիշատակին

Աւետիս Պուլուզեանի յիշատակին

Այսօր Աւետիս Պուլուզեանի յիշատակի օրն է. ապագայ բժիշկը զոհուել է հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին

Աւետիս Պուլուզեանը 2018 թ. ընդունուել է Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 2019 թ. յուլիսին զօրակոչուել է Արցախի Պաշտպանութեան բանակ։ Նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին եւ պարգեւատրուել պատուոգրով՝ դասընթացների քննութիւններում լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար։

Վերադառնալով Արցախ՝ շարունակել է զինուորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինուորական կոչում։

2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում։ Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարաւ-արեւելեան ճակատում՝ Արա լեռան շրջանում, ապա Հադրութի մերձակայքում՝ մասնակցելով թեժ մարտերի։

Նահատակուել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից։

Հրամանատարի վկայութեամբ՝ մարտերի ընթացքում Աւետիս Պուլուզեանը բոլորի հանդէպ ցուցաբերել է հոգատարութիւն եւ ոչինչ չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու համար։

Աւոն ընկերների եւ շրջապատի կողմից յիշւում է որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութիւն։

Արցախի Հանրապետութեան նախագահի 10.03.2021 թ. ՆՀ-1493-Ա հրամանագրով Աւետիս Արայի Պուլուզեանը հայրենիքին մատուցած ծառայութեան եւ անձնական խիզախութեան համար յետմահու պարգեւատրուել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ» մեդալով։

Share