Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլեանի ծննդեան օրն է

Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլեանի ծննդեան օրն է

Բեկորի անունը յաւերժ կապուած է Արցախի ազատագրման էջերին․ յաւերժ փառք եւ խոնարհում

Հոկտեմբերի 6-ը Արցախեան ազատամարտի լեգենդար հրամանատար, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, ՀՅԴ անդամ, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի՝ Բեկորի ծննդեան օրն է։

Բեկորի անունը յաւերժ կապուած է Արցախի ազատագրման պատմական էջերի հետ։ Նա մասնակցել է բազմաթիւ մարտերի՝ Ասկերանից ու Հադրութից մինչեւ Շահումեան, Քարինտակ, Շուշի, Լաչին եւ Մարտակերտ։ Նրա գլխաւորած առաջին վաշտը 1992 թուականի Շուշիի ազատագրման ռազմական գործողութեան ժամանակ առաջիններից էր, որ մտաւ քաղաք։

Բեկորը ոչ միայն խիզախ հրամանատար էր, այլեւ հայրենիքին անմնացորդ նուիրուած անհատ։ Նրա խօսքերն ու գործը տարիներ անց էլ շարունակում են մնալ սերունդներին փոխանցուող պատգամ։

Աշոտ Ղուլեանի հերոսական կերպարը դարձաւ հայ զինուորի ուժի, նուիրումի եւ անձնազոհութեան խորհրդանիշ։ Նրա անունով դպրոցներ, զօրամասեր ու պուրակներ են կոչուել, իսկ նրա յիշատակը տարիներ շարունակ ոգեկոչուել է Արցախում։

Բեկորի կեանքը կարճ էր, սակայն նրա թողած հետքը՝ խորն ու անմոռանալի։ Նա իր կեանքը նուիրեց հայրենիքի պաշտպանութեանը եւ իր մարտական ուղով դարձաւ Արցախեան ազատամարտի ամենավառ խորհրդանիշներից մէկը։

Յաւերժ փառք ու խոնարհում Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի՝ Բեկորի յիշատակին։

Թող նրա անունն ու հերոսական ուղին միշտ ապրեն սերունդների յիշողութեան մէջ։

«Ապառաժ»

Share