«ԲԼՈԿԱԴԱ»ն Փասադինայում

«ԲԼՈԿԱԴԱ»ն Փասադինայում

Կիրակի, Մայիսի 17-ին, ՀԲԸՄ ներկայացումների կենտրոնում(Փասադինա) կը բեմադրուի «Բլոկադա» ներկայացումը:

Արցախցի ընտանիքին, ճակատագրի բերումով, հիւր է գալիս Երեւանից մի ընտանիք, իսկ աւելի ուշ սկսւում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայեացքից միմեանցից տարբեր մարդիկ, պէտք է ամբողջ աշխարհից կտրուած՝ գոյատեւեն ու ապրեն մէկ տան մէջ, եւ ոչ ոք չգիտի, թէ ինչով կաւարտուի ամէն ինչ․․․

Ահա, թէ ինչի մասին է «Բլոկադայ» ներկայացումը՝ մի իրականութեան, որը, ցաւօք, պատահեց մէզ հետ, այդ պատճառով էլ դժուար է ներկայացման յոյզերը փոխանցել բառերով։ Սակայն դա կարողացան անել ստեղծագործական կազմն ու դերասանները, ինչի վառ վկայութիւնը Երևանեան դահլիճում հանդիսատեսի արցունքներն ու լուռ  հեկեկոցի ձայներն էին, քանի որ սա, պարզապէս, ներկայացում չէր, սա կեանքի մի դրուագ էր, որն ապրել էին բոլորը։

Դժուարին շրջանում կեանք ու ժպիտ գտնող մարդիկ, վերապրուած յոյզեր, արցունքներ ու բարձր օվացիաներ․․․

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանեանն է, պրոդիւսերները՝ Արմէն Պետրոսեանը եւ Սոֆիա Ղուլեանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքեան, բեմանկարիչ՝ Գարեգին Եւանգուլեան, երաժշտութիւնը՝ Արտեմ Վալտէրի, զգեստների ձեւաւորումը՝ Մարինէ Թադեւոսեանի:

Արցախեան 44 օրեայ պատերազմից յետոյ Ստեփանակերտում բլոկադայի մէջ յայտնուած արցախցի ընտանիքը հիւրընկալում է պատերազմի մասնակից զինուորին ու նրա հարազատներին: Հայրենիքի, հողի ու տան մասին իրար երբեմն հակասող կարծիքներ,բայց այնուամենայնիւ նոյն հայրենասիրութեան ու միասնութեան գաղափարի շուրջ հաւաքուածուեց հերոսներին բարդ ճանապարհ է սպասւումինքնաճանաչման, հանդուրժողականութեան ուի վերջոյ սիրոյ: Ներկայացման կարեւորագոյն ասելիքներից մէկը կարմիր թելի նման ուղեկցում է ողջ պատմութեան ընթացքում, այն է չտարանջատել հային ապրելու վայրով, բարբառով ու տարածութեամբ: Հայը մէկն է, հայի հայրենիքը` ողջ Հայաստանը:

Սա բացառիկ առիթ է Հարաւային Կալիֆորնիայի հանդիսատեսի համար:

Տոմսերի համար այցելել այստեղ, կամ հեռախօսել 818.256.0506 համարով:

Share