Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լաւրովը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց են ունեցել․ յայտնում են Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնից։
Նախարարնրը քննարկել են Մերձաւոր Արեւելքում հակամարտութեան կարգաւորումը։
«Պարոն Լաւրովը եւ պարոն Արաղչին քննարկել են Իրանի վերջին նախաձեռնութիւնները՝ Միացեալ Նահանգների հետ հակամարտութեանը վերջ դնելու համար», – ասւում է Իրանի արտաքին գործերի նախարարութեան Telegram ալիքում տեղադրուած հաղորդագրութեան մէջ։
