Ադրբեջանի փոխվարչապետը գտնւում է Երեւանում

Ադրբեջանի փոխվարչապետը գտնւում է Երեւանում

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխաւորած պատուիրակութիւնը այցով գտնւում է Երեւանում, յայտնում են ադրբեջանական լրատուամիջոցները։

Նշէնք, որ Մուստաֆաեւը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​յանձնաժողովի նախագահն է։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ադրբեջանական պաշտօնական պատուիրակութիւն է ժամանել Հայաստան։

ՀՀ ԱԳՆ-ից Aysor.am-ին հաստատել են՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատուիրակութիւնը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխաւորութեամբ:

«Կտրուի լրացուցիչ մամուլի հաղորդագրութիւն», — ասացին ԱԳՆ-ից։

Նշէնք, որ Մուստաֆաեւը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​յանձնաժողովի նախագահն է։

Share