ԱՄՆ Medicare եւ Medicaid ծառայութիւնների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը մեղադրւում է Կալիֆոռնիայի հայկական համայնքը թիրախաւորելու մէջ այն բանից յետոյ, երբ ամերիկաբնակ բժիշկը հրապարակել է մի տեսանիւթ, որտեղ նա իրականացնում է այսպէս կոչուած փողոցային «հետաքննութիւն», որն, ըստ երեւոյթին, կենտրոնացած է Լոս Անջելեսի հայկական թաղամասէրի վրայ։
«Մեր գրասենեակը ներկայումս ուսումնասիրում է տեղեկութիւնները, ըստ որոնց, դոկտոր Մեհմեթ Օզը վերջերս թիրախաւորել է Հարաւային Կալիֆոռնիայի ամերիկահայ համայնքը՝ հայերին պատկանող բիզնեսների առջեւ հնչեցնելով ռասայական երանգներ ունեցող մեղադրանքներ խարդախութեան վերաբերեալ։ Այդպիսի յայտարարութիւններ հնչեցուել են նաեւ յայտնի հացատան դիմաց։ Հաշուի առնելով պատմական զգայունութիւնները՝ մենք այս մեղադրանքներին լուրջ ենք վերաբերւում։ Ատելութեան ցանկացած դրսեւորում տեղ չունի Կալիֆոռնիայում»,- ասել է նահանգապետ Գեւին Նիւսոմը X սոցիալական հարթակում հրապարակուած գրառման մէջ։
Թեմայի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է Հայ Դատի Արեւմտեան գրասենեակի մամուլի խօսնակ Կարէն Ճինպաշեանի հետ։
«Դոկտոր Օզը երկքաղաքացի է։ Ունի թէ՛ ԱՄՆ-ի քաղաքացիութիւն, թէ՛ Թուրքիայի։ Ծառայել է Թուրքիայում, լաւ յարաբերութիւններ ունի Էրդողանի հետ, եւ ինչպէս տեսնում ենք, ունի նաեւ հակահայկական տրամադրուածութիւն։ Վերոնշեալ հակահայկական վերաբերմունքը դատապարտուեց թէ՛ նահանգապետի, թէ՛ մի շարք կոնգրէսականների կողմից։ Եւ որպէս հետեւանք, տեսանք նահանգապետի եւ մեր կողմից նրա դէմ ներկայացուած հայցերը»,- նշել է Ճինպաշեան։
Նրա խօսքով՝ դեռեւս հայցերին համարժէք արձագանք չի տրուել, բացառութիւն է միայն այն, որ յայտերը ստացուել եւ հաստատուել են։
Մանրամասները՝ տեսանիւթում։
