Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի եւ ժողովրդի համար. Դանիելեան

Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի եւ ժողովրդի համար. Դանիելեան


Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, իմ գործընկերներ Քրիստինէ եւ Էլինար Վարդանեանների հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահուող Բագրատ Սրբազանին եւ «Իզմիրլեան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը։

«Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհաւորանքներն էին յղում տօների կապակցութեամբ՝ մաղթելով, որ 2026-ը լինի յաղթանակի տարի:

Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի եւ ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մէջբերելով աստուածաշնչեան խօսքերը, այս ուղերձը փոխանցեց.

«Իմ ուրախութիւնը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախութիւնն աւելանայ: Եւ թող ոչ ոք ձեր ուրախութիւնը չգողանայ»:

Միանալով սիրելի Սրբազանների խօսքերին՝ շնորհաւորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատութիւն Բաքուի եւ Երեւանի բանտերում պատանդառուած մեր եղբայրներին: Թող 2026-ը լինի յաղթանակների եւ արժանապատուութեան վերականգնման տարի»,- նշել է ընդդիմադիր պատգամաւորը։

Share